Սկրիպալների կյանքը՝ թունավորումից հետո
ՌԴ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը՝ Յուլյան թունավորումից հետո շարունակում են ապրել Անգլիայում, հայտնում է The Telegraph թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Պարբերականի տեղեկություններով՝ Սկրիպալները տեղափոխվել են Անգլիայի հարավ, որտեղ շարունակում են մնալ բժշիշկների հսկողության ներքո: Բացի այդ՝ Յուլյան արդեն աշխատանքի է անցել:
Թերթի զրուցակիցները հայտնել են, որ Սկրիպալների ընտանիքը, չնայած վկաների պաշտպանության ծրագրին, շարունակում են կապ պահպանել Ռուսաստանում ապրող իրենց հարազատների և մտերիմների հետ:
Ըստ աղբյուրների՝ Սերգեյ Սկրիպալը նիհարել է անճանաչելիության աստիճան, թեև նրա առողջությանը որևէ վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ 2018թ. մարտին Սոլսբերիում թունավորվել էին ռուսական պետական հետախուզության վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը՝ Յուլյան, ինչը խոշոր միջազգային սկանդալի պատճառ էր դարձել: Լոնդոնում հայտարարել էին այդ գործում ռուսական հետքի մասին, մինչդեռ Մոսկվան բազմիցս հերքել է իր մասնակցությունը Սկրիպաների թունավորմանը և պահանջել միջադեպի համատեղ հետաքննություն անցկացնել:
ՌԴ արտգործնախարարությունը ՄԲ վարչապետ Թերեզա Մեյին նաև մեղադրել էր ստախոսության մեջ այն պատճառով, որ վերջինս հայտարարել էր, թե թույնը պատրաստված է եղել Ռուսաստանում, իսկ բրիտանական Պորտոն Դաուն լաբորատորիայում հերքել էին դա:

















































Սկրիպալներին «թունավորողին» նկատել են ՌԴ գլխավոր հետախուզական վարչության գեներալի դստեր հարսանիքին (լուսանկար)
Սերգեյ Սկրիպալը թունավորման դեպքից հետո առաջին անգամ զանգահարել է հարազատներին
Սկրիպալների գործով ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ
Վիկտորյա Սկրիպալը պատմել է «տառապանքների տարվա» մասին
Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակը վատացել է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...