Առանց արտոնության ցույցերը ճնշվելու են. Ֆրանսիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետը երկուշաբթի գիշեր հայտարարել է, որ կառավարությունը ճնշելու է առանց արտոնության բողոքի ակցիաները:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Էդվարդ Ֆիլիպը, տեղեկացնելով բողոքարարներին դիմակայելու նպատակով Ֆրանսիայի անվտանգության կառույցի հզորացման մասին, հավելեց, որ կառավարությունը ծանր պատիժ է նկատի առել նրանց համար, ում նա «խռովարարներ» է անվանել:
Ֆրանսիայի վարչապետն այն պայմաններում է նման հայտարարություն կատարել, երբ այդ երկրի բողոքարարներին Ֆրանսիայի կառավարության տարեվերջյան նվերը 10 զոհ և ավելի քան 8000 վիրավորներ ու բերման ենթարկվածներ են եղել, որոնցից շատերի վիճակը մնում է անորոշ:
Ֆրանսիան 2018 թվականի նոյեմբերի 18-ից այդ երկրի կառավարության դեմ ժողովրդական բողոքների ականատես է:
Բողոքները նախ ուղղված էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տնտեսական և մասնավորապես վառելիքի ու հարկերի հետ կապված քաղաքականությունների դեմ, սակայն շուտով քաղաքական երանգ ստացան:
Բողոքարարները հավատացած են, որ Մակրոնի քաղաքականությունների պատճառով, ֆրանսիացի քաղաքացիների վրա ճնշումները խստացվել են և պահանջում են նրա հրաժարականը:
Ֆրանսիայի ձայնի և «Լը Ֆիգարո» օրաթերթի համար Odoxa հաստատության կազմակերպած վերջին հարցման արդյունքների համաձայն, ֆրանսիացիների երեք չորրորդը դժգոհ է Մակրոնի գործունեությունից:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...