Աթենքում անարխիստները կարմիր ներկով լի շշեր են նետել ԱՄՆ դեսպանատան վրա
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անարխիստները հարձակում են գործել ԱՄՆ դեսպանատան շենքի վրա, «Ռուբիկոն» կոչվող խմբավորումը կարմիր ներկով լի շշեր է նետել շենքի ուղղությամբ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Խմբավորման անդամներն ԱՄՆ-ին մեղադրում են մի շարք երկրների, այդ թվում՝ Հունաստանի ներքին գործերին միջամտելու համար:
«Այն ժամանակից ի վեր, երբ նրանք դարձան բրիտանացիների ժառանգորդները՝ որպես աշխարհաքաղաքական շախմատային տախտակի վրա այս կարևոր տարածքի հովանավորներ՝ «դեսպանությունը» հունական կառավարության որոշումների վերաբերյալ հավանության տրման ոչ պաշտոնական կենտրոնն է հանդիսանում», - ասված է խմբավորման տարածած հաղորդագրության մեջ:
Մեկ այլ պարբերական նկատել է, որ ԱՄՆ դեսպանատունը հանդիսանում է Աթենքի ամենալավ պահպանվող տարածքներից մեկը:
«Տասնյակ մարդիկ մոտոցիկլետներով մոտեցել են դեսպանատան շենքին ու միաժամանակ ներկով լի շշեր ու ծխային ռումբեր նետել»,- գրում է «Պրոտո տեմա» պարբերականը՝ նկատելով, որ ծխային ռումբերը նրանք օգտագործել են, որպեսզի շրջակայքի անվտանգության տեսախցիկները չկարողանան ֆիքսել իրենց:
Նույն աղբյուրը հայտնում է, որ «Ռուբիկոն»-ի անդամները ներկով են պատել նաև դեսպանության մուտքը, որը պահպանվում է դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության կողմից:
Հայտնի է, որ միջադեպից հետո արդեն ձերբակալվել է 8 մարդ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...