Հարյուրավոր գերմանացի քաղաքական գործիչների անձնական տվյալներ են հրապարակվել
Բունդեսթագում ներկայացված բոլոր կուսակցություններից հարյուրավոր գերմանացի քաղաքական գործիչների անձնական տվյալները հաքերները հրապարակել են համացանցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով RBB-ին:
Համացանցում հայտնվել են քաղաքական գործիչների բջջային հեռախոսների համարները, հասցեները, ինչպես նաեւ ներկուսակցական փաստաթղթաշրջանառության մի մասը՝ համագումարների մասնկացության հայտարարություններ, մասնակիցների ցանկը եւ այլն: Որոշ փաստաթղթեր արդեն մի քանի տարեկան են: Որոշ դեպքերում հաքերները կարողացել են պատգամավորների անձնական փաստաթղթերին հասանելիություն ստանալ՝ հաշիվներին, բանկային հանձնարարականներին, կրեդիտային քարտերի տվյալներին, հարազատների հետ նամակագրություններին: ԶԼՄ-ները գրում են, որ ցուցակում «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ պոպուլիստական կուսակցության քաղաքական գործիչների մասին տվյալներ չկան:
Հաքերների գործողություններից վնասը մեծ է գնահատվում, սակայն ցանկում քաղաքականության տեսանկյունից կարեւոր տվյալներ չկան, գրում է RBB-ն:
Հղումը տարածվում է Համբուրգում գրանցված ինտերնետ հարթակի միջոցով: Ավելի վաղ այդ էջով, որը 16 հազար ընթերցող ունի, արդեն գերմանացի հայտնի մարդկանց մասին գաղտնի տվյալներ էին տարածվել:
Ամենայն հավանականությամբ հղումը հրապարակվել է դեռ դեկտեմբերի 25-ին, սակայն լրատվամիւոցներն այն նկատել են միայն հինգշաբթի երեկոյան:
Թե երբ եւ որտեղ կարող էին տվյալները գողացվել, հայտնի չէ: Bild-ն առանց աղբյուրին վկայակոչելու, նշում է, որ հաքերային հարձակումներն իրականացվել են 2018-ի հոկտեմբերին: Տեղեկատվությունը ստուգում է Սահմանադրության պահպանման դաշնային գերատեսչությունը, որը հակահետախուզության գործառույթներ է իրականացնում:
Bild-ը նաեւ նշում է, որ տվյալները գողացվել են ոչ միայն քաղաքական գործիչներից, այլեւ երաժշտկան խմբերի ներկայացուցիչներից, հեռուստաօպերատորներից եւ մի շարք լրագրողներից:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...