Թուրքմենստանով մեզ չեք զարմացնի
Եթե նախկինում մենք կզարմանայինք Թուրքմենստանստանից ստացվող լուրերից, ապա հիմա իրավիճակ է փոխվել, եւ ինչպես ասում են՝ Թուրքմենստանով մեզ չեք զարմացնի:
Թուրքմենստանի նախագահի որդին նոր պաշտոն է ստացել, այս մասին հայտնում է «Ազատության» թուրքմենական ծառայությունը՝ վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը:
Հոր՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրամանագրով 37-ամյա Սերդարը նշանակվել է Իրանի և Աֆղանստանի հետ սահմանակից Ահալի նահանգի ղեկավարի տեղակալ: Շրջկենտրոն Անեուն գտնվում է մայրաքաղաք Աշխաբադից ընդամենը 8 կիլոմետր հեռավորության վրա:
Թուրքմենստանի նախագահի միակ որդին՝ Սերդար Բերդիմուհամեդովը, ով պաշտոնական հաղորդագրություններում ներկայացվում է որպես «ազգի որդի», 2016 թվականից ի վեր մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել: 2018 թվականին խորհրդարանական ընտրություններից հետո հայրը նրան փոխարտգործնախարար էր նշանակել։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...