ԽՍՀՄ փլուզման պատճառն ըստ Թրամփի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԽՍՀՄ-ի փլուզման պատճառը Աֆղանստանում պատերազմն էր, հաղորդում է Лента.Ру-ն` վկայակոչելով Fox News հեռուստաալիքի եթերում ամերիկյան առաջնորդի արած հայտարարությունը:
«Ռուսաստանը Խորհրդային Միություն էր: Աֆղանստանն էր, որ նրանից Ռուսաստան ստացավ, քանի որ նրանք սնանկացան՝ պայքարելով Աֆղանստանի դեմ», - նկատել է ամերիկյան առաջնորդը:
Նա հավելել է, որ Մոսկվան ճիշտ է վարվել, երբ սկսել է ռազմական գործողությունները թալիբներից եկող ահաբեկչական սպառնալիքի պատճառով: Թրամփը նաեւ նշել է, որ Աֆղանստանում, բացի ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից, իրավիճակը կարգավորում են Հնդկաստանը եւ Պակիստանը:
Դեկտեմբերի 29-ին հաղորդվել էր, որ Վաշինգտոնը թողնելու է իր զորքերն Իսլամական Հանրապետությունում՝ չնայած մինչ այդ լրատվամիջոցները լուրեր էին տարածել այնտեղից ամերիկյան բանակի մի մասի դուրս բերման մասին:
Աֆղանստանի տարածքում (1979-1989թթ․) խորհրդային զորքերի մնալու 10 տարիների ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, սպանվել է ԽՍՀՄ-ի ավելի քան 15 հազար զինվոր: Ավելի քան 53 հազար մարդ վիրավորվել է, ինչի արդյունքում ավելի քան 10 հազարը հաշմանդամ է դարձել: Աֆղանստանում քաղաքացիական պատերազմը շարունակվեց Խորհրդային զորքերի դուրսբերումից հետո էլ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...