Հունվարի 1-ից Մոսկվայում միգրանտների համար աշխատանքային արտոնագրի արժեքը կբարձրանա
Մոսկվայում հունվարի 1-ից միգրանտների համար աշխատանքային արտոնագրի արժեքը 4,5 հազարից մինչեւ 5 հազար ռուբլի կբարձրանա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
2018 թվականի նոյեմբերի վերջին Մոսկվայի քաղաքային դուման համապատասխան փոփոխություններ էր կատարել եւ հաստատել:
Մոսկվայի քաղաքային դումայի տնտեսական քաղաքականության եւ ֆինանսների հանձնաժողովի նախագահ Լյուդմիլա Գուսեւայի կարծիքով՝ մայրաքաղաք պետք է գան աշխատանքային միգրանտներ, որոնք Մոսկվայում աշխատելու համար համապատասխան կրթություն եւ հնարավորություն ունեն:
Ավելի վաղ նա նշել էր, որ օտարերկրացիների համար արտոնագրի բարձրացման միջոցը կարող է ավելացնել երկրի բյուջեն, իսկ ստացված միջոցները կուղղվեն սոցիալական կարիքնրի համար:
Մոսկվայի քաղաքային դումայի հետ գրեթե միաժամանակ աշխատանքային արտոնագրի արժեքի բարձրացման մասին որոշում է ընդունել Մոսկվայի մարզային դուման: 2019 թվականի հունվարի 1-ից արտոնագիրը 450 ռուբլիով կավելանա՝ կազմելով 4750 ռուբլի:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...