Վենետիկում զբոսաշրջիկների համար նոր հարկ են ուզում սահմանել
Վենետիկի իշխանությունները պատրաստվում են զբոսաշրջիկների համար 2,5 մինչեւ 5 եվրո (կախված սեզոնից) յուրաքանչյուր այցելուից՝ հայտնում է Venezia Radio TV-ն։
Այս հավաքագրումը, որ ստացել է tassa di sbarco (բառացի թարգմանությամբ՝ «ափ դուրս գալու հնարավորության հարկ») անվանումը, ծրագրում են սահմանել նավերով շրջագայող զբոսաշրջիկների հանդեպ, ովքեր ժամանում են Վենետիկի պատմական կենտրոնից ոչ հեռու Մարիտիմա տերմինալ։ Բացի այդ, հարկը մտադիր են տարածել գնացքով, ավտոմեքենայով եւ օդանավերով ժամանող զբոսաշրջիկների վրա։
Տուրքը նախատեսված է 2019թ․ իտալական բյուջեով, որի հաստատումը դիֆիցիտի նախնական ցուցանիշի պատճառով ուղեկցվում էր Բրյուսելի կողմից ուժեղ ճնշումներով՝ նշում է DW-ն։ Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն դեռեւս չի մեկնաբանում իրավիճակը եւ կոչ է անում սպասել Իտալիայի խորհրդարանի կողմից բյուջեի վերջնական հաստատմանը։
Այս տարվա ապրիլին Վենետիկի իշխանությունները սկսել էին սահմանափակել զբոսաշրջիկների այցը Վենետիկ։ Քաղաքապետարանում պարզաբանել էին, որ դա մարդկանց հոսքը վերահսկելու հնարավորություն կտա, որպեսզի քաղաքում մեծ կուտակումներ չլինեն։
Ամեն տարի Վենետիկ 30 մլն զբոսաշրջիկ է այցելում՝ այնդեպքում, որ տեղացիների թիվն վերջին 50 տարվա ընթացքում կրճատվել է ավելի քան երեք անգամ՝ 175 հազարից հասնելով 56 հազարի։ Վենետիկցիները քաղաքից հեռանում են զբոսաշրջության պատճառով։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...