Տղայի իդեալական առաջարկությունը բարդ ընտրության առջեւ է կանգնեցրել աղջկան
ԱՄՆ-ից Դենիս Բրաունը որոշել է ձեռքի ու սրտի իր առաջարկն անմոռանալի դարձնել, եւ նրա հնարամտության առջեւ, կարծես թե, բոլոր աղջիկներն անզոր կլինեին։ Տղան մանրամասն պատրաստվել է այդ պահին եւ զինվել միանգամից վեց մատանիներով, որպեսզի լսի «այո»-ն իր միակ սիրելիից՝ տեղեկացնում է Life-ը։
Մինչեւ իր հարսնացու Ատարա Դալլասի առջեւ ռոմանտիկորեն մեկ ծնկի վրա իջնելը Դենիսը համոզվել է, որ շուրջն ամեն ինչ իդեալական է՝ գրում է Metro-ն։ Նա դիմել է իվենթ-գործակալության, լուսանկարչի, ֆլորիստի, դիզայների եւ նույնիսկ ոճաբանի։
Արդյունքում Դենիսն առաջարկությունն արել է կարմիր գույնով ձեւավորված եւ վարդերով զարդարված սենյակում։ Իսկ սիրահարների թիկունքում բաների վրա հուզիչ գրառում է եղել, որում փոսացուն պատմել է իր սիրելիի արժանիքների մասին։
«Այս աղջիկը ստիպեց ինձ հավատալ, որ մեկ մարդու մեջ կարող են համադրվել լավագույն ընկերը, սիրուհին, հարազատը։ Ահա, թե ինչու եմ ուզում քեզ լավագույն նվերն անել․․․ Իմ սիրտն ու հոգին քոնն են»,- ասել է Դենիսը
Նա ասել է, թե որոշել է միանգամից վեց տարբեր մատանիներ բերել, որպեսզի աղջիկը կարողանա ընտրել այն, որն իր սրտով է, եւ այս կարեւոր օրը զարդի համար չտխրի։ Եւ, իհարկե, ի պատասխան, նա լսել է երկար սպասված «այո»-ն։
Յուրօրինակ նշանադրության լուսանկարները հայտնվել են սոցցանցերում, այդ թվում՝ լուսանկարիչ Նաթանիել Վիլի Instagram-ի էջում։ Մեկնաբանողներից շատերն են գնահատել ռոմանտիկ փեսացուի գաղափարը, մանավանդ՝ աղջիները։ Սակայն գտնվել են նաեւ մարդիկ, ովքեր գրել են, որ տղան պետք է լավ ճանաչեր իր սիրելիին եւ միանգամից մատանի ընտրեր։


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...