«Հայերը խելացի եւ աշխատասեր ժողովուրդ են, ասաց Թրամփը». Վիգեն արքեպիսկոպոս Այկազյան
«Թրամփի հետ էլ առիթ ունեցա խոսելու: Հայ եմ, ասացի, օ, պատասխանեց՝ խելացի, աշխատասեր ժողովուրդ», -պատմում է Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված օրենքի շրջանակներում Միացյալ Նահանգները ուղղակի օգնություն կտրամադրի Մերձավոր Արեւելքում բնակվող քրիստոնյաներին, եզդիներին եւ այլ փոքրամասնություններին:
«Այս օրենքը շարունակությունն է իմ վարչակազմի աշխատանքի, որը ԱՄՆ-ի օգնությունը հասցեական ուղղում է հալածվող համայնքներին, այդ թվում եւ կրոնական կազմակերպությունների միջոցով», - նշել է Դոնալդ Թրամփը:
Սպիտակ տանը կայացած ստորագրման արարողությանը Միացյալ Նահանգների կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներից ներկա էր միայն Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Այկազյանը: Մյուս կրոնականները արտերկրից էին ժամանել:
«Այս փաստաթղթով մեր պետությունը որոշել է, որ հետայսու պիտի թույլ չտա, որ քրիստոնյաները տառապեն եւ ամեն կերպ նյութական եւ բարոյական օգնություն տրամադրի նրանց», - Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանի խոսքով, ԱՄՆ-ի օգնությունը նախատեսվում է բաշխել ինչպես Իրաքում եւ Սիրիայում բնակվող, արդեն փոքրաթիվ քրիստոնյա համայնքների, այդպես էլ՝ հալածանքների պատճառով այլ երկրներ տեղափոխված քրիստոնյաների եւ եզդիների միջեւ.
«Նրանք, ովքեր գաղթական են եւ ծանր վիճակում են, նույնպես պետք է օգտվեն ամերիկյան նպաստից: 300 միլիոն դոլարի մասին է խոսքը»:
Ստորագրման արարողությանը նախորդած զրույցներում Պետքարտուղարության ներկայացուցիչը հատուկ ընդգծել է Հայաստանի ներդրումը Մերձավոր Արեւելքից քրիստոնյա գաղթականներին ընդունելու գործում, նշում է արքեպիսկոպոսն ավելացնելով, որ հատուկ տպավորված էր Հայաստան կատարած այցից Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Ինչ վերաբերում է նախագահ Թրամփին, ապա հայերի մասին նա լավ էր տեղեկացված.
«Ես հայ եմ, ասացի: Օ~, հայերն, ասաց, խելացի եւ աշխատասեր ժողովուրդ են: Այո, ասացի, եւ բարեկամներդ են»:


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել