Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունում Շերը պարգևատրվել է Գրեմմիի հատուկ մրցանակով ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Կառլոս Ալկարասը կարիերայում առաջին անգամ դարձավ Australian Open-ի հաղթող Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից Միհրան Հարությունյանը հերթական հաղթանակն է գրանցել խառը մենամարտերում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Սկսվել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումը Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին Շրջանառվող նյութը կրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտության բնորոշ հատկանիշներ. վարչապետի խոսնակ Սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Երկրորդ եռակողմ հանդիպումը Աբու Դաբիում կկայանա փետրվարի 4-5-ը. Պեսկով

Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունումՇերը պարգևատրվել է Գրեմմիի հատուկ մրցանակովՔիմ Քարդաշյանը գաղտնի հանդիպումներ է ունենում «Ֆորմուլա 1»-ի լեգենդար մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչԿառլոս Ալկարասը կարիերայում առաջին անգամ դարձավ Australian Open-ի հաղթողՎագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄիհրան Հարությունյանը հերթական հաղթանակն է գրանցել խառը մենամարտերումԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՍկսվել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումըԲժիշկը բացահայտել է սուրճի օրական իդեալական չափաբաժինը հաշվարկելու միջոցԼյարդի ճարպային հիվանդութան դեմ դեղամիջոցը ճանաչվել է անօգուտՀայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերինՇրջանառվող նյութը կրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտության բնորոշ հատկանիշներ. վարչապետի խոսնակՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովԵրկրորդ եռակողմ հանդիպումը Աբու Դաբիում կկայանա փետրվարի 4-5-ը. ՊեսկովՆոր մեղադրանք է առաջադրվել Սպարտակ Ղուկասյանի և Գյումրիի համայնքապետարանի պաշտոնյաների նկատմամբԵՄ դեսպանները վերսկսում են բանակցությունները Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի շուրջԹուրքիայի դիրքորոշումն է՝ հանդես գալ ընդդեմ ռազմական միջամտության և աջակցել դիվանագիտությանըն ու երկխոսությանըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը հունիսի 1-ից կդառնա վճարովիԻրանը հրապարակել է բողոքի ցույցերի ժամանակ զnհված գրեթե 3000 մարդու անունՀնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի դիմավորման արարողությունը՝ ՊՆ վարչական համալիրում (տեսանյութ)Ջրային պարեկները բացահայտել են նաև սիգի քողարկված տեղափոխման դեպքեր (տեսանյութ)Տեխնիկական խոտան՝ «Անգլերենի» միասնական քննության որոշ թեստերումՔննարկվել են «Էքսպո-2027» համաշխարհային ցուցահանդեսում ՀՀ ազգային տաղավարի հայեցակարգի հայտերըՄագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություն՝ Բոմբեյի տեխնոլոգիական համալսարանումԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպանինՆախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՀայաստանում սուր շնչառական վարակների դեպքերը նվազել ենԹրամփը հերքել է Էփշտեյնի կղզում լինելու լուրերըԵրևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվաճառվենՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունը աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտումՆախկին բարձրաստիճան պաշտոնյայի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քան 36 մլն ՀՀ դրամի վնասըՊաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. ԲարոՋուր չի լինիԴատարանը մերժել է Սամվել ՇահրամանյանինՈսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարիցԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակԹրամփը հայտարարել է, որ կստիպի ՄԱԿ-ի անդամներին վճարել իրենց անդամավճարներըՔաղաքացու մարմնից դուրս է բերվել «Կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճԹեհրանում գտնվող ԵՄ բոլոր դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆԷրդողանը կաբինետի հետ կքննարկի ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածի հարցը․ աղբյուր«Արմավիր» ՔԿՀ-ն համալրվել է գերժամանակակից անվտանգության սարքավորումներով (տեսանյութ)Թրամփը խոսել է Գրենլանդիան, Կանադան և Վենեսուելան Միացյալ Նահանգներին միացնելու մասինԳերմանիան ԱՄՆ-ին ավելի մոտ է, քան Չինաստանին․ Գերմանիայի ԱԳ նախարար«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին

ՀՀԿ-ի միտքը, խիղճը եւ պատիվը. Արմեն Աշոտյան

Բոլոր նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով մտածում են ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններում քվեարկել ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրացուցակում հայտնված այս կամ այն թեկնածուի օգտին, որոշում կայացնելուց առաջ պետք է գիտակցեն, որ քվեարկում են, որ Արմեն Աշոտյանը հայտնվի խորհրդարանում:

 

Իսկ ինչու հերթական անգամ հիշեցինք Արմեն Աշոտյանին: Պատճառն այն է, որ ՀՀԿ փոխնախագահը անդրադառնալով Ջրառատի խայտառակ իրադարձություններին մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել:

Այսպես, «Ազատություն» ռադիոկայանի թղթակցը Աշոտյանին առաջարկում է գնահատել իրավիճակը Ջրառատում, հաշվի առնելով, որ իշխող Հանրապետականի նախընտրական կարգախոսը հենց այդպիսին է՝ «Անվտանգություն եւ առաջընթաց»:

Եւ այստեղ Արմեն Աշոտյանը միանգամից հայտարարում է, թե խնդիրը գտնվում է բացառապես իրավապահ մարմինների իրավական, օրենսդրական կարգավորումների դաշտում:

Իրականում խնդիրը ՀՀԿ-ի ներսում է: Եթե Արմեն Աշոտյանն ու ՀՀԿ մյուս ղեկավարները երկրում այսպիսի մթնոլորտ չստեղծեին, եթե Երանոսյան եղբայրները պատժվեին, եւ ոչ թե պարգեւատրվեին Սարի թաղի դեպքերից հետո, ապա չէին լինի նաեւ Ջրառատի այս իրադարձությունները:

Դատելով Աշոտյանի հայտարարություններից, ՀՀԿ-ն որոշել է մնալ ցինիզմի դաշտում, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով:

«Հանրապետականը կարիք չունի օրենքների խախտումով իրականացնելու քարոզարշավ եւ գնալու ընտրությունների»,- ասել է Աշոտյանը: Սա այն դեպքն է, երբ ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:

Զավեշտն այն է, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական հանդիպման ժամանակ եւ հետո դաշինքի ակտիվիստների դեմ տեղի է ունեցել բռնություն, որն ուղեկցվել է ատրճանակի եւ ինքնաձիգի կրակոցներով, կան վիրավորներ, բայց կարկառուն ՀՀԿ-ական Աշոտյանը հայտարարում է, թե  քաղաքական գնահատականներ հնչեցնելու կարիք այս պահին բացարձակապես չկա:

«Միաժամանակ մի հանգամանք էլ հաշվի առնենք․ բացարձակապես չեմ ուզում շեշտադրել տվյալ դեպքը, բայց առհասարակ չի կարելի բացառել, որ համայնքներում կան տարբեր բնակիչների, քաղաքացիների միջեւ վաղուց կուտակված որոշակի խնդիրներ, որոնք կարող են ընտրությունների առիթով եւս մեկ անգամ սրվել: Եվ այդ սրացումները կապել քաղաքական գործընթացների հետ, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ»,- ասել է Աշոտյանը, իսկ մենք ասում ենք՝ ծիծաղելի է, իրոք ծիծաղելի է:

ԽՍՀՄ վերջին տարիներին, երբ Ֆերգանայում ուզբեկների եւ տաջիկների միջեւ զանգվածային բախում տեղի ունեցավ, ԽՄԿԿ-ն ասում էր, թե շուկայում ելակի գնի շուրջ վեճ է եղել: Հիմա նույնը իր կառավարման վերջին ամիսներին անում է ՀՀԿ-ն:

Այսպես երկիր հնարավոր չէ ղեկավարել: ՀՀԿ-ն իրեն վաղուց սպառել է, ՀՀԿ-ն պետք է հեռանա: Սա բխում է հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացիների եւ մեր պետության շահերից:

Արմեն Աշոտյանն ասում է, թե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ցանկանում է իր վարկանիշը բարձրացնել հակադրվելով քաղաքական ամենամեծ եւ հավակնություններ ունեցող իշխանական ուժին:

Ընդամենը շեշտենք, որ նախ ՀՀԿ-ն հեռու է քաղաքական ուժ լինելուց, եւ բացի այդ Ջրառատում ՀՀԿ-ն ջանք ու եռանդ չի խնայել ՕՐՕ դաշինքին հակադրվելու համար, գուցե իր շարքերի մարտական ոգին բարձրացնելու համար:

Եւ ամենավերջում կրկին ցանկանում ենք շեշտել, որ բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են ձայն տալ ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից որեւէ մեկին, պետք է գիտակցեն, որ նախ եւ առաջ քվեարկում են հենց Արմեն Աշոտյանի օգտին: Մեկ անգամ եւս նայեք նրա լուսանկարին, եւ որոշեք, թե պետք է արդյոք գնալ նման քայլի, թե՝ ոչ:

Գագիկ Մարտիրոսյան