«Պարո՛ն Պուտին, դա պատերազմ է». Պորոշենկոն անդրադարձել է Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով Կերչի նեղուցի միջադեպին, տեղի ունեցածն անվանել է «պատերազմ»:
Դիմելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պորոշենկոն հայտարարել է, որ «դա բացահայտ ագրեսիա է»:
«Պարո՛ն Պուտին, դա ագրեսիա է, պարո՛ն Պուտին, դա պատերազմ է: Դա կատակ չէ, միջադեպ չէ, ճգնաժամ չէ»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը:
Պորոշենկոն ագրասիա է որակել նաև ուկրաինացի նավաստիների ձերբակալությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով:
Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին: Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել