Չինաստանում ձերբակալել են կանադացի նախկին դիվանագետի. Reuters
Գործակալության տվյալներով, կալանավորված կանադացու անունը Մայքլ Կովրիգ է, որը Չինաստանում աշխատում է International Crisis Group ՀԿ-ում: Կազմակերպությունը զբաղվում է զինված հակամարտությունների ուսումնասիրությամբ:
Կանադայի իշխանությունները դեռ պաշտոնապես չեն հաստատել Կովրիգի ձերբակալությունը: 2016թ.-ին Հոնկոնգ կատարած այցի ժամանակ վարչապետ Ջասթին Թրյուդոյի պատվիրակությունը գլխավորել է Կովրիգը, հայտնում է CTV News-ը:
Հայտնի չէ Կովրիգի կալանքը կապված է արդյոք Մեն Վանչժոուի ձերբակալության հետ, սակայն Չինաստանը սպառնացել է Կանադային Huawei-ի ֆինանսական տնօրենին ազատ չարձակելու դեպքում պատասխան քայլեր ձեռնարկել:
Մեն Վանչժոուին ձերբակալել է դեկտեմբերի 1-ին Վանկուվերում՝ Միացյալ Նահանգների խնդրանքով: Ֆինանսական տնօրենը կասկածվում է Huawei ապօրինի սխեմային մասնակից լինելու մեջ, որով խախտվել էր Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների ռեժիմը:
Չինական ընկերությունում հայտարարել են, որ տեղյակ չեն Մեն Վանչժոուի հավանական անօրինական գործունեության մասին: ԱՄՆ իշխանությունները պնդել են, որ իրենք զգուշացրել են չինական ընկերությանը, որ պետք չէ Իրանում բիզնես գործունեություն իրականացնել:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել