ՊԱԿ-ի լրտեսը. Գերմանիայում հայտնաբերվել է Պուտինին տրված հետախուզական վկայականը
Նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության Պետական անվտանգության նախարարության՝ արխիվների հետ աշխատանքի հարցերով հանձնաժողովը հայտնաբերել է գաղտնի հետախուզական վկայական՝ տրված Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անունով:
Ինչպես նշում է svoboda.org-ը, վկայականի լուսանկարը հրապարակել են մի շարք գերմանական լրատվամիջոցներ:
Հայտնի է, որ փաստաթուղթը տրվել է 1985թ. դեկտեմբերի 31-ին ու չորս տարի շարունակ յուրաքանչյուր երեք ամիսը մեկ երկարացվել է: Դրա շնորհիվ Պուտինը կարողացել է անարգել մուտք գործել Պետանվտանգության նախարարություն:
Հատկանշական է, որ վկայականի վրա առկա է Պուտինի ստորագրությունը:
ՌԴ նախագահը եղել է ՊԱԿ-ի նախկին աշխատակից: 1985-1990թթ. աշխատել է Դրեզդենում: 1989թ. նա մեդալ է ստացել ԳԴՀ-ի ազգային ժողովրդական բանակին մատուցած նշանակալի ծառայությունների համար:
Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ հայտնաբերված վկայականը կարող է իրական լինել՝ հիշեցնելով, որ ժամանակին ՊԱԿ-ը համագործակցում էր ԳԴՀ Պետանվտանգության նախարարության հետ:


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել