Ֆրանսիայում արտակարգ դրություն է
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրում արտակարգ տնտեսական դրություն է հայտարարել: Այս մասին նա հայտարարել է ազգին հղած տեսաուղերձում, որը հեռարձակվել է ֆրանսիական հեռուստաալիքներով, փոխանցում է Gazeta-ն:
Ֆրանսիայի առաջնորդի խոսքով՝ իրեն պատասխանատու է համարում երկրի քաղաքացիների առջեւ եւ հասկանում է ցուցարարների զգացումները: Նա նաեւ հայտարարել է, որ այս իրավիճակում կցանկանար հենվել քաղաքացիական հասարակության վրա:
Մակրոնը հայտարարել է, որ 2019 թվականից Ֆրանսիայում նվազագույն աշխատավարձը կբարձրանա 100 եվրոյով: Հարկային դուրսգրումներ կմտցնեն նրանց համար, ովքեր 2 հազար եվրոյից պակաս են ստանում, իսկ արտաժամյա աշխատանքը եւ հատուկ պարգեւավճարները չեն հարկվի:
«Մենք չափազանց դանդաղ ենք շարժվել բարեկեցությանը տանող մեր ճանապարհին»,- շեշտել է Ֆրանսիայի նախագահը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել