Մակրոնը «կոնկրետ ու անհապաղ միջոցառումներ» կներկայացնի իրադրությունը կարգավորելու համար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 10-ին հանդես կգա քաղաքացիներին հղված հեռուստաուղերձով՝ կապված բողոքի այն ակցիաների հետ, որոնք ընդգրկել են Ֆրանսիայի խոշորագույն քաղաքները: Այդ մասին հայտնել Է Agence France-Presse գործակալությունը:
Նրա տվյալներով՝ նախագահի ուղերձը պլանավորված Է տեղական ժամանակով ժամը 20:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին): Ինչպես հայտնել Է Ֆրանսիայի աշխատանքի նախարար Մյուրիել Պենիկոն, Մակրոնը մտադիր Է «կոնկրետ ու անհապաղ միջոցառումներ» ներկայացնել «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների հետ կապված իրադրությունը կարգավորելու համար: Ինչպես հայտնել Է BFM հեռուստաալիքը, դեկտեմբերի 10-ին Մակրոնը նաեւ Ելիսեյան պալատում կընդունի հանրապետության առաջատար արհմիությունների եւ ձեռնարկատերերի միավորումների ներկայացուցիչներին: Հանդիպումը նվիրված կլինի Ֆրանսիայի սոցիալ-տնտեսական իրադրությանը՝ ցուցարարների պահանջների լույսով: Դեկտեմբերի 8-ին Ֆրանսիայում տեղի Է ունեցել «դեղին բաճկոնների» շարժման բողոքի ակցիաների չորրորդ մասը: Փարիզում, Լիոնում, Մարսելում, Նանտում, Թուլուզում եւ այլ քաղաքներում անցկացված ցույցերն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով: Բողոքի ակցիաներին մասնակցած մարդկանց թիվը գերազանցել Է 136 հազարը: Ֆրանսիայի ՆԳ նախարարության վերջին տվյալների համաձայն՝ շաբաթօրյա ակցիաների ընթացքում բերման Է ենթարկվել գրեթե 2 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


















































Փարիզում Բաստիլի գրավման օրվա տոնակատարություններից հետո բողոքի ակցիա է սկսվել, որն ուղեկցվում է անկարգություններով (ուղիղ միացում)
Փարիզի իշխանությունները «դեղին բաճկոններին» արգելել են ապրիլի 20-ին ցույցեր կազմակերպել Աստվածամոր տաճարի մոտակայքում
Մակրոնն ուղերձ է հղելու ֆրանսիացիներին՝ ի պատասխան «դեղին ժիլետների»
Մակրոնը որոշել է «Դեղին ժիլետների» բողոքի ցույցերի ժամանակ զինվորականներ տեղակայել
Որ դեպքում Ֆրանսիայում կարգելեն «Դեղին ժիլետների» ցույցերը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել