Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Նիժնի Նովգորոդում ուժեղ քամու հետևանքով ճոպանուղին կանգնեցվել է․ 16 ուղևոր մնացել է օդում Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է Տոնական հրավառության ժամանակ Բրուքլինի կամրջին հրդեհ է բռնկվել Ավտոբուսային հին պարկն ամբողջությամբ փոխարինել ենք. քաղաքապետ Էմանուել Մակրոնը կլինի Ֆրանսիայի առաջին նախագահը, որը Ասադի վարչակարգի տապալումից հետո կայցելի Սիրիա Կիեւում այս գիշեր ռուսական հարվածի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են տասնյակ բնակիչներ Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան

Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքոՆիժնի Նովգորոդում ուժեղ քամու հետևանքով ճոպանուղին կանգնեցվել է․ 16 ուղևոր մնացել է օդումԵրևանում ամենասուրը խցանումների խնդիրն էՏոնական հրավառության ժամանակ Բրուքլինի կամրջին հրդեհ է բռնկվել Ավտոբուսային հին պարկն ամբողջությամբ փոխարինել ենք. քաղաքապետ Էմանուել Մակրոնը կլինի Ֆրանսիայի առաջին նախագահը, որը Ասադի վարչակարգի տապալումից հետո կայցելի ՍիրիաԿիեւում այս գիշեր ռուսական հարվածի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են տասնյակ բնակիչներՏիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակըԱզնավուրի երկրպագուները ֆուտբոլի Աշխարհի առաջնության ժամանակԳեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացելՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններումԻ՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար ՀայրապետյանՆորվեգիայի հավաքականի հանդերձարանը Բրազիլիայի դեմ հաղթանակից հետո (տեսանյութ)ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանըԵրևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում«Հայաստան» դաշինքը վերցնում է մանդատներըՄունդիալ-2026. Անգլիան քառորդ եզրափակչում էՄունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց ԲրազիլիայինԳործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում. ուղիղ հեռարձակումԱջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար Շուրջ 200 չեխ զբոսաշրջիկ հատուկ գնացքով կշրջի Հայաստանում և ՎրաստանումԹրամփ- Զելենսկի հանդիպումը տեղի կունենա Անկարայում` հուլիսի 8-ինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱՄՆ-ը օգնել է Ուկրաինային մշակել ԱԹՍ երթուղիներ՝ շրջանցելու ռուսական ՀՕՊ- ը. FTՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքըԿարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ․ ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանովՈւրալօղլու․ Նոր երկաթուղին կուժեղացնի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի տրանսպորտային կապերըՓրկարարների օգնությամբ բեռնատարը դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատվածՄահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես ԱլեքսանյանըՌուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունիցՎարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողովԽուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանըԻնչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներըՎենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում էԱռանց մաքսատուրքերի դեպի ԵՄ. ո՞ր ապրանքների համար ՀՀ-ին առևտրային նոր արտոնություններ կտրամադրվենՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժածՄոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըՉինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլարԿիևն արդեն ոչ միայն աջակցություն է ստանում ՆԱՏՕ-ից, այլև ինքն է ներդրում ունենում«Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համարԵրևանում սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում արտադրվել է վտանգավոր սննդամթերք. արտադրությունը կասեցվել էՀայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Բելառուսի ժողովրդինԹեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համարՇինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում էԹրամփը պնդում է, թե Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներինՊահպանում և տարածում եք հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթըԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակելՊետք է պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում ինքնուրույն պատերազմ սկսել Իրանի դեմ
Աշխարհ

Ֆեդերիկա Մոգերինի․ Եվրամիությունը կրկին վերահաստատում է մարդու իրավունքների բազմակողմ համակարգի նկատմամբ կուռ հանձնառությունը

կտեմբեր 10,2018 10:36 79 Եվրոպական միության անունից՝ Բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը 2018 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների օրվա առթիվ 70 տարի առաջ այս օրը՝ Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետությունների կողմից ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Մարդկության պատմության ամենամեծ ողբերգությունից հետո՝ այս քայլով աշխարհը միավորվեց: Այդ ժամանակից ի վեր մենք երկար ուղի ենք անցել:

Համընդհանուր հռչակագիրը փաստացի դարձել է մարդու իրավունքների միջազգային օրենսդրության անկյունաքարը և այն հիմքը, որի վրա շատ երկրներում կառուցվել են մարդու իրավունքների կուռ և դիմակայուն համակարգեր։ Այսօր՝ մարդու իրավունքների առումով լավ պայմաններում ապրող մարդկանց թիվն ավելի մեծ քան երբևէ՝ մարդկության պատմության ողջ ընթացքում։ Համընդհանուր հռչակագրի 70-ամյակը հարմար առիթ է, որպեսզի ուշադրություն դարձնենք, թե՝ ինչ ազդեցություն ունեն մարդու իրավունքները մեր հասարակությունների վրա ընդհանուր առմամբ։

Ահա թե ինչու աշխարհի տարբեր անկյունների գործընկեր երկրների հետ միասին Եվրոպական միությունն այս տարի մեկնարկեց «Մարդու իրավունքների լավ պատմություններ» նախաձեռնությունը` ցույց տալով աշխարհին, որ մարդու իրավունքների խթանումը և հարգանքը դրանց նկատմամբ օգնում է հզորացնել մեր հասարակություններն ու դարձնել դրանք ավելի դիմակայուն: Այդ պատմությունները կարող են ընկալվել, որպես հույսի և լավատեսության աղբյուր, այդուհանդերձ մենք չենք կարող մարդու իրավունքները անառարկելի համարել՝ տեղյակ լինելով մարդու իրավունքների խախտումների, ժողովրդավարական գործընթացների խաթարումների, քաղաքացիական հասարակության տարածքի կրճատումների և ամբողջ աշխարհում դեռևս տեղի ունեցող այլ դժվարությունների մասին։

Համընդհանուր հռչակագրի որդեգրումից ի վեր քաղաքացիական հասարակությունը և իրավապաշտպանները խաղաղ երկխոսության և բազմակարծ ժողովրդավարության ձևավորման միջոցով իրենց նպաստն են բերել մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը։ Ամբողջ աշխարհում նկատվում է խոսքի ազատության նկատմամբ ճնշումների, քաղաքացիական տարածքի ընկճումների ավելացման միտում, որը դրսևորվում է բռնի հարձակումների, պարտադրված անհետացման և պատժիչ հաշվառումների ռեժիմների միջոցով: ԵՄ-ն շարունակում է մնալ քաղաքացիական հասարակության խիզախ և հավատարիմ աջակիցը, և շարունակելով մեր ջանքերը՝ գործով և խոսքով կարտահայտվենք ընդդեմ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, այդ թվում` կանանց և երիտասարդական կազմակերպությունների նկատմամբ ահաբեկման և վախի տարածման դեպքերի:

Մարդու իրավունքների պաշտպանների, այդ թվում՝ կին իրավապաշտպանների աջակցությունը Եվրոպական միության արտաքին քաղաքականության առանցքային տարրերից և գլխավոր առաջնահերթություններից մեկն է մարդու իրավունքների բնագավառում: ԵՄ-ն առաջատար համաշխարհային դոնոր է, որը տրամադրում է աջակցություն տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար, ապահովելով տարեկան 2 միլիարդ եվրո, որը կազմում է այդ ուղղությամբ գլոբալ աջակցության երկու երրորդը:

Այսօր՝ Եվրամիությունը կրկին վերահաստատում է մարդու իրավունքների բազմակողմ համակարգի նկատմամբ կուռ հանձնառությունը, որպես այնպիսի հարթակի, որը միջազգային հանրությանը թույլ է տալիս առաջարկել մարդու իրավունքների խախտումների համար լավագույն լուծումներ և հետամուտ լինել հաշվետվողականության ապահովմանը՝ միջազգային և տարածաշրջանային մակարդակներում: Մեր միության շրջանակներում մարդու իրավունքների միջազգային շրջանակի իրականացման միջոցով մենք պահպանում ենք նույն չափանիշները, որոնք մենք ակնկալում ենք մեր գործընկեր երկրների կողմից ամբողջ աշխարհում:

Դա ներառում է մարդու իրավունքների շուրջ իրավիճակի բարելավմանը ուղղված մեր շարունակական նկրտումները՝ երկրի ներսում և անդին։ Այսկերպ մենք շարունակում ենք մեր հարգանքն արտահայտել 70 տարի առաջ ստանձնած հանձնառության նկատմամբ, որի սրտում այն հիմնարար փաստն է, որ բոլոր անձիք ծնվում են ազատ և հավասար, և՝ այն հասկացությունը, որ մենք բոլորս պետք է գործենք հարգանքի եւ համերաշխության ոգով։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն