Ճերմակաբաշ ձին համացանցի աստղ է դարձել (լուսանկարներ)
Նիդեռլանդների ֆերմաներից մեկում բնակվող Սթորմ մականունով ձին իր շքեղ բաշի շնորհիվ սոցցանցերի, մասնավորապես՝ Instagram-ի աստղ է դարձել:
Ինչպես նշում է Oddity Central-ը, 8-ամյա ձին բոլորի ուշադրության կենտրոնում է հայտնվել երկար ալիքաձև բաշի շնորհիվ, որը ճերմակ է`բաց ոսկեգույն երանգով:
Կենդանու ներկայիս տերը՝ 24-ամյա ուսանողուհի Նաոմի Բեքերսը, պատմել է, որ Սթորմին գնել է երկու տարի առաջ, երբ, ձիուն առաջին անգամ տեսնելով, սիրահարվել է նրա բաշին:
Նշվում է, որ ձիու բաշը վերջին անգամ կտրվել է վեց տարի առաջ:
Ուսանողուհին խոստովանել է, որ Սթորմի համար ինստագրամյան էջ բացելիս չի էլ պատկերացրել, որ ձին կարող է համընդհանուր ուշադրության կենտրոնում հայտնվել: Հայտնի է, որ Սթորմի էջն ունի ավելի քան 35.000 հետևորդ:
Այժմ Սթորմի բաշի երկարությունն ավելի քան 1 մ է, ինչի համար նրան անվանում են «ձիերի Ռապունցել»:


















































«Այլմոլորակային» մողեսները հարձակվել են ամերիկացիների վրա
Քենիայի արգելոցում լուսանկարիչը ֆիքսել է ընձառյուծների «ակրոբատիկ հնարքները» (լուսանկարներ)
Մեդուզային օդ նետող դելֆինը դարձել է համացանցի աստղ (տեսանյութ)
WWF-Հայաստանը «Արևիք» ազգային պարկում ընձառյուծ է լուսանկարել
Ալյասկայում որմզդեղնը տապից պաշտպանվելու հիանալի միջոց է գտել (տեսանյութ)
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել