Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նիժնի Նովգորոդում ուժեղ քամու հետևանքով ճոպանուղին կանգնեցվել է․ 16 ուղևոր մնացել է օդում Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է Տոնական հրավառության ժամանակ Բրուքլինի կամրջին հրդեհ է բռնկվել Ավտոբուսային հին պարկն ամբողջությամբ փոխարինել ենք. քաղաքապետ Էմանուել Մակրոնը կլինի Ֆրանսիայի առաջին նախագահը, որը Ասադի վարչակարգի տապալումից հետո կայցելի Սիրիա Կիեւում այս գիշեր ռուսական հարվածի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են տասնյակ բնակիչներ Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Նիժնի Նովգորոդում ուժեղ քամու հետևանքով ճոպանուղին կանգնեցվել է․ 16 ուղևոր մնացել է օդումԵրևանում ամենասուրը խցանումների խնդիրն էՏոնական հրավառության ժամանակ Բրուքլինի կամրջին հրդեհ է բռնկվել Ավտոբուսային հին պարկն ամբողջությամբ փոխարինել ենք. քաղաքապետ Էմանուել Մակրոնը կլինի Ֆրանսիայի առաջին նախագահը, որը Ասադի վարչակարգի տապալումից հետո կայցելի ՍիրիաԿիեւում այս գիշեր ռուսական հարվածի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են տասնյակ բնակիչներՏիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակըԱզնավուրի երկրպագուները ֆուտբոլի Աշխարհի առաջնության ժամանակԳեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացելՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններումԻ՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար ՀայրապետյանՆորվեգիայի հավաքականի հանդերձարանը Բրազիլիայի դեմ հաղթանակից հետո (տեսանյութ)ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանըԵրևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում«Հայաստան» դաշինքը վերցնում է մանդատներըՄունդիալ-2026. Անգլիան քառորդ եզրափակչում էՄունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց ԲրազիլիայինԳործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում. ուղիղ հեռարձակումԱջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար Շուրջ 200 չեխ զբոսաշրջիկ հատուկ գնացքով կշրջի Հայաստանում և ՎրաստանումԹրամփ- Զելենսկի հանդիպումը տեղի կունենա Անկարայում` հուլիսի 8-ինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱՄՆ-ը օգնել է Ուկրաինային մշակել ԱԹՍ երթուղիներ՝ շրջանցելու ռուսական ՀՕՊ- ը. FTՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքըԿարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ․ ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանովՈւրալօղլու․ Նոր երկաթուղին կուժեղացնի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի տրանսպորտային կապերըՓրկարարների օգնությամբ բեռնատարը դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատվածՄահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես ԱլեքսանյանըՌուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունիցՎարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողովԽուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանըԻնչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներըՎենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում էԱռանց մաքսատուրքերի դեպի ԵՄ. ո՞ր ապրանքների համար ՀՀ-ին առևտրային նոր արտոնություններ կտրամադրվենՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժածՄոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըՉինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլարԿիևն արդեն ոչ միայն աջակցություն է ստանում ՆԱՏՕ-ից, այլև ինքն է ներդրում ունենում«Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համարԵրևանում սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում արտադրվել է վտանգավոր սննդամթերք. արտադրությունը կասեցվել էՀայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Բելառուսի ժողովրդինԹեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համարՇինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում էԹրամփը պնդում է, թե Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներինՊահպանում և տարածում եք հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթըԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակելՊետք է պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում ինքնուրույն պատերազմ սկսել Իրանի դեմԱփսոսում եմ, որ պարոն Սիմոնյանը մանդատը չի վերցնում. Անդրանիկ Քոչարյան
Աշխարհ

Դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրն է

2015 թվականի սեպտեմբերին, Հայաստանի նախաձեռնությամբ, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը A/RES/69/323 բանաձեւով որոշել է դեկտեմբերի 9-ը հռչակել Ցեղասպանության հանցագործությունների զոհերի հիշատակի, նրանց արժանապատվության հարգանքի եւ այդ հանցագործության նախազգուշացման միջազգային օր (International Day of Commemoration and Dignity of the Victims of the Crime of Genocide and of the Prevention of this Crime), փոխանցում է Calend.ru-ն:

Այս օրն է ընտրվել, քանի որ 1948 թվականին այդ օրը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը Ցեղասպանության նախազգուշացման եւ դրա համար պատժելու մասին Կոնվենցիա է ընդունել: Բանաձեւը կոնսենսուսի հիմքով ընդունվել է 69-րդ նստաշրջանի 103-րդ լիագումար նիստում, այն աջակցել են Վեհաժողովի 80 անդամ երկրներ: Նախաձեռնությունը բխում էր Հայաստանի ներկայացրած ցեղասպանությունների կանխման բանաձեւի դրույթներից, որն ընդունվել էր ընթացիկ տարվա մարտի 27-ին Ժնեւում կայացած ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում: Ներկա բանաձեւի նպատակը Հայաստանի ջանքերի լրացումն էր՝ ուղղված ցեղասպանություն հանցագործության դեմ միջազգային գործունեության խթանմանը եւ համախմբմանը:


1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստն այսօր շատ երկրների կողմից է ճանաչվել, այդ թվում՝ Եվրախորհրդարանի եւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի: Օսմանյան կայսրությունում հայերի արտաքսումն ու հետապնդումները սկսվել են դեռեւս 19-րդ դարի վերջից, իսկ 1915 թվականին հասել են բարձրակետին, երբ բնաջնջվել է 1,5 մլն մարդ:

Այդ ժամանակ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնող Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ ԳՎ-ում իր ելույթում նշել է, որ ցեղասպանությունը մարդկության ամենադաժան հանցագործությունն է, որը միլիոնավոր մարդկանց մահվան պատճառն է դառնում. «Մենք վստահ ենք, որ միջազգային օրը կարեւոր հարթակ կդառնա ապագայում նման չարագործությունների կանխման համար»:

Ցեղասպանությունների նախազգուշացման եւ դրա համար պատժելու կոնվենցիայում ցեղասպանությունը սահմանվում է որպես «որեւէ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբին ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնելու դիտավորությամբ իրականացված գործողություններ…»:

Կոնվենցիայում հաստատվում է, որ ցեղասպանությունը, անկախ խաղաղ կամ պատերազմական տարիների կատարած լինելուց, որը խախտում է իրավունքի միջազգային նորմերը, եւ որի դեմ Կոնվենցիային միացած երկրները պարտավորվում են «ընդունել նախազգուշացման միջոցներ ու պատժում են այն կատարելու համար, հանցագործություն է»: Ցեղասպանության կանխման եւ կասեցման գլխավոր պատասխանատվությունը դրվում է պետության վրա, որում այս հանցագործությունն իրագործվում է: Նշվում է, որ ցեղասպանության նախազգուշացման կարեւոր գործոն է այս հանցագործության անպատժելիության դեմ պայքարը:

Բանաձեւն առանց քվեարկության ընդունելով՝ 193 անդամ երկրները դրանով հաստատել են, որ յուրաքանչյուր առանձին պետություն պատասխանատու է ցեղասպանությունից իր բնակչության պաշտպանության համար, որ այդպիսի պատասխանատվությունը նախատեսում է այդ հանցագործության նախազգուշացում, այդ թվում՝ դրա հովանավորչության մասին: Ուստի օրվա նպատակը Ցեղասպանությունների նախազգուշացման եւ դրա համար պատժելու կոնվենցիայի տեղեկացվածության, նրա դերի մեծացումն է ցեղասպանության դեմ պայքարում եւ այդ հանցագործության կանխումը, ինչպես Կոնվենցիայում է ձեւակերպված՝ դրան զոհ գնացած մարդկանց հիշելու եւ նրանց հիշատակը հարգելու համար, քանի որ այսօր էլ ցեղասպանությունը համաշխարհային հանրության համար իսկապես շարունակում է գլոբալ սպառնալիք ներկայացնել:

Լուրեր Հայաստանից - NEWS.am