Ձկնորսը 4 մլն դոլար ընդհանուր արժողությամբ կոկաին է «որսացել»
Ձկնորսը Մարշալյան կղզիների Կվաջալեյն կոչվող կորալային կղզում 4 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 48 կգ կոկաին է «որսացել», հաղորդում է RNZ ռադիոկայանը:
Ռադիոկայանի տվյալներով՝ անցած շաբաթ տեղացի բնակիչը ձկան փոխարեն կարթի մեջ պրոֆեսիոնալ կերպով փաթեթավորված սպիտակ փոշով լի փաթեթներ է հայտնաբերել, որից հետո անմիջապես զանգահարել է ոստիկանություն:
Մարշալյան կղզիներում համապատասխան լաբորատորիա չլինելու պատճառով ոստիկանությունը դիմել է ԱՄՆ դեսպանատուն՝ փորձաքննության նպատակով թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի բաժնի աշխատակիցներին ուղարկելու խնդրանքով:
Ինչպես հայտարարել է ոստիկանության փոխկոմիսար Ռոբսոն Ալմանը՝ հետագա պարզաբանման նպատակով գործը քննչական վարչություն է հանձնվել: Նա ընդգծել է, որ չի կարող հաստատել, թե արդյոք փաթեթներում իսկապես կոկաին է եղել:
Ռադիոկայանը նշում է, որ նման «գտածոները» Մարշալյան կղզիներում հազվադեպ երևույթ չեն: Ամենաաղմկահարույց դեպքը տեղի է ունեցել 2004թ.-ին, երբ ափամերձ տարածքում հարյուրավոր կիլոգրամ կոկաին էր հայտնաբերվել:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել