Երկու միանձնուհիներ կես միլիոն դոլար են գողացել կաթոլիկ դպրոցի բյուջեից և ծախսել այն խաղատանը
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում երկու միանձնուհիներ կես մլն դոլար են գողացել կաթոլիկ դպրոցի բյուջեից և ծախսել գումարը խաղատանը, գրում է lenta.ru-ն:
Կաթոլիկ դպրոցում աշխատող երկու միանձնուհիները՝ նախկին տնօրեն Մարգարեթ Քեփերն ու ուսուցչուհի Լանա Չանգը, աշակերտների ծնողների խոսքով, բազմիցս բողոքել են, թե դպրոցին չի բավարարում եղած ֆինանսավորումը:
Գումարների յուրացման մասին հայտնի է դարձել, երբ դպրոցում դրամական միջոցների ծախսման աուդիտ է անցկացվել տնօրեն Քրեփերի՝ թոշակի անցնելուն ընդառաջ: 28 տարի շարունակ դպրոցի ղեկավարի պաշտոնը ստանձնած միանձնուհին շատ լարված է եղել այդ ժամանակ և խնդրել ենթականերին «ուղղել» ֆինանսական հաշվետվությունը:
Հաշվետվության մեջ անճշտությունների հայնտաբերումից հետո արքեպիսկոպոսարանի աուդիտորը դիմել է անկախ ֆինանսական փորձագետի, ինչից հետո հայտնաբերվել է միանձնուհիների կատարած խաբեությունը:
Ի վերջո նախկին տնօրենը խոստովանել է, որ ինքն ու ընկերուհին իսկապես գողացել են գումարն ու ծախսել այն, այդ թվում՝ խաղատան զվարճանքների վրա:
Միանձնուհիները, սակայն, կարողացել են խուսափել քրեական պատասխանատվությունից, փոխարենը նրանց պատժել ու ուղարկել են տարբեր մենաստաններ:


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել