Հիվանդին ստիպել են վճարել բժշկին հենց վիրահատության ընթացքում
Չինաստանում վիրաբույժը հիվանդին ստիպել է վճարել հենց վիրահատության ընթացքում և մինչև գումարը ստանալը հրաժարվել գործընթացը շարունակելուց: Այս մասին հաղորդում է South China Morning Post-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Գանսյու նահանգի Լանչժոու քաղաքում: Յունան նահանգից այստեղ ժամանած Յո ազգանվամբ հիվանդին վիրահատության ընթացքում բժիշկը ստիպել է 15.3 հազար յուան վճարել: Վիրաբույժը Յոյին ասել է, որ լիմֆատիկ հանգույցները բորբոքված են, իսկ վնասված նյարդերը բուժում են պահանջում, հակառակ պարագայում հիվանդը կարող է խնդիրների հետ բախվել:
Յոյի վերքերը կապել են և ներքևի հարկում գտնվող դրամարկղ տարել:
Դրանից հետո Յոն բողոք է գրել Լանչժոուի իշխանություներին: Նա այլ բժիշկների հետ է խորհրդակցել և իմացել, որ վիրահատությունը միջինում 1500 յուան արժե:
Հիվանդանոցի ղեկավարությունը համաձայնել է տղամարդուն 41450 յուան փոխհատուցում վճարել:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026