Բրիտանական գյուղի բոլոր բնակիչները մերկ լուսանկարվել են օրացույցի համար
Բրիտանական Կենթ կոմսության Իվեյդ գյուղի փաստցի բոլոր բնակիչները մերկացել են 2019թ․ նոր օրացույցի լուսանկարահանումների շրջանակներում։ Այս ակցիայի նպատակը շատ ազնիվ է՝ գումարներ հավաքել բարեգործության համար՝ տեղեկացնում է Kent Online-ը։
Նախագծի հեղինակը՝ Իվեյդի 39-ամյա բնակչուհի Լորա Չիզմենը ասում է, որ իր գաղափարով կիսվել է Facebook-ում, որպեսզի տեսնի արդյոք կան հետաքրքրվողներ և քանի մարդ կցանկանա մասնակցել ակցիային։ Նրա խոսքով՝ իր հրապարակումը անսպասելի իրարանցում է առաջացրել։
Նկարահանումները գյուղը դարձրել են «երջանիկ վայր», և բոլորը ուրախացել են։ Մոդելների թվում եղել է դիմահարդար, վարսահարդար, այգեպան, մեխանիկ, անձնական մարզիչ և ուրիշներ։ Ընդհանուր թվով գրեթե 3 տասնյակ մարդ։
Գյուղի բնակիչները մերկ վիճակով լուսանկարվել են իրենց աշխատավայրերում, ինչպես նաև իրենց հոբբիով զբաղվելիս։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել