BBC-ի հաղորդավարուհին ընդհատել է ուղիղ եթերը, որպեսզի ինքնասպանություն գործի
BBC ռադիոկայանի հաղորդումներից մեկի հաղորդավարուհին ընդհատել է ուղիղ եթերը և ինքնասպանություն գործել, հաղորդում է BBC-ն:
Երեք երեխաների մայր, BBC Radio Shropshire հաղորդման 41-ամյա հաղորդավարուհի Վիկի Արչերն ուղիղ եթերի կեսից լքել է աշխատավայրը՝ հայտարարելով, որ իրեն ընդմիջում է հարկավոր: Տուն հասնելով՝ նա ինքնասպան է եղել: Մի քանի ժամ անց կնոջ հայրը հայտնաբերել է նրա անշնչացած մարմինը:
Հայրը, տեսնելով, որ դուստրը դուռը չի բացում, պատուհանից ներս է մտել և, վերջինիս մարմինը գտնելով, շտապօգնություն կանչել: Ցավոք, հորը չի հաջողվել աղջկան արհեստական շնչառություն տալ, քանի որ այդ ժամանակ նա արդեն մահացած է եղել:
Գրոծընկերները խոստովանում են, որ Վիկին ընկճված տեսք է ունեցել: Սոցկայքերում կնոջ անձնական էջերը ուսումնասիրելով՝ մասնագետները եկել են այն եզրահանգմանը, որ նա հոգեկան խնդիրներ է ունեցել:
Հաղորդվում է, որ ավելի վաղ կինը երկու անգամ ինքնասպանության փորձ է արել:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել