Գորբաչովը համաշխարհային առճակատման նոր փուլ է կանխատեսում
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը Time պարբերականի համար իր հոդվածում գրել է, որ համաշխարհային հանրակցությունը առճակատման շեմին է:
Իր հոդվածում նախկին նախագահը հիշել է, թե ինչպես իրեն հաջողվեց հիմք գցել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև գործընկերական հարաբերությունների համար: Նրա խոսքով՝ 1989-ի Մալթայի գագաթնաժողովում ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի հետ «սառը պատերազմի վրա գիծ քաշվեց»:
Նա նաև նշել է Ռազմավարական հարձակողական զինատեսակների կրճատման և սահմանափակման մասին պայմանագրի կարևորությունը: Գորբաչովն ընդգծել է, որ այդ պայմանագրից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալը զինատեսակների նոր մրցարշավի կհանգեցնի:
«Պատմական նշանակություն ունեցող այդ արդյունքներն այժմ սպառնալիքի ներքո են: Աշխարհն այժմ նոր առճակատման և զինատեսակների նոր մրցարշավի շեմին է»,-ամփոփել է Գորբաչովը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել