Բուշ կրտսերը հոր հոգեհանգստի ժամանակ Միշել Օբամային «գաղտնի» կոնֆետ է փոխանցել (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի հոգեhանգստի արարողության ժամանակ արված ուշագրավ տեսանյութ, որում հանգուցյալի որդին՝ Ջորջ Բուշ կրտսերը, նախկին առաջին տիկին Միշել Օբամայի հետ ձեռքսեղմման ժամանակ նրան «գաղտնի» կոնֆետ է փոխանցում:
Ֆիքսված կադրերում երևում է, որ նախկին նախագահը կոնֆետն արագ դնում է տիկին Օբամայի ափի մեջ, ինչից հետո Միշելը նայում է ամուսնուն ու երկուսով ժպտում են:
Հայտնի է, որ տեսանյութն արվել է Վաշինգտոնի մայր տաճարում, որտեղ տեղի է ունեցել վերջին հրաժեշտի արարողությունը:
Պարբերականը հիշեցնում է, որ նույնը տեղի էր ունեցել նաև սեպտեմբերին՝ սենատոր Ջոն ՄքՔեյնի հոգեհանգստի արարողության ժամանակ, երբ Բուշ կրտսերը կոնֆետ էր դրել Միշել Օբամայի ափի մեջ:
«Իրականում մենք շատ մտերիմ ենք, ու խոշոր միջոցառումների ժամանակ, երբ հավաքվում են ԱՄՆ նախկին ղեկավարները, մենք միշտ միասին ենք: Ես Ջորջին շատ եմ սիրում»,-ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում խոստովանել էր Միշել Օբաման:


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել