ԱՄՆ-ում աշխատանքից ազատել են ուսուցչուհուն, որն աշակերտներին պատմել է, թե Սանտա Կլաուսը գոյություն չունի. Fox
Մոնտվիլ քաղաքի (Նյու Ջերսիի նահանգ) դպրոցի տնօրինությունը պաշտպան է կանգնել Սուրբ Ծննդի մանկական ակնկալիքներին՝ աշխատանքից ազատելով այն ուսուցչուհուն, որն առաջին դասարանցիների հետ պարապմունքի ընթացքում պսակազերծ է արել Սանտա Կլաուսի գոյության մասին առասպելը: Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը։
Դասի ժամանակ մանկավարժը երեխաներին պատմել է, որ տոնածառի տակ նվերներն իրականում դնում են նրանց ծնողները: Ուշագրավ է, որ ուսուցչուհին, ում անունը չեն հայտնում, ուսումնական հաստատության մշտական աշխատակիցը չէր. նա փոխարինում էր հիմնական ուսուցչուհուն, որը չի կարողացել վարել դասը: Առաջին դասարանցիները լրջորեն են ընկալել ուսուցչուհու հայտարարությունը. ոմանք, հեռուստաալիքի հաղորդմամբ, դասից դուրս են եկել արցունքներն աչքներին: Իրենց հերթին երեխաների ծնողները վրդովվել են մանկավարժի, իրենց խոսքով՝ «անխոհեմ» վարմունքից:
Դպրոցի տնօրեն Մայքլ Ռաջը ուսուցչուհու արտահայտությունները համարել է անթույլատրելի, քանի որ դրանք «ոչնչացնում են մանկական բոլոր երազանքներն ու ակնկալիքները» Սուրբ Ծննդի նախօրեին:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել