Ուսուցիչները պահանջում են քրեական գործ հարուցել 12-ամյա աշակերտների դեմ
Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի դպրոցներից մեկում ուսուցիչները պահանջել են քրեական գործ հարուցել 12-ամյա աշակերտների դեմ՝ համացանցում իրենց մասնակցությամբ ծաղրական մեմեր տարածելու համար, գրում է lenta.ru-ն:
Նշվում է, որ դպրոցի 4 աշակերտներ «ВКонтакте» սոցիալական ցանցում իրենց ուսուցիչների մասնակցությամբ մեմեր են հրապարակել: Քիմիայի և կենսաբանության ուսուցչուհիներին դա շատ է բարկացրել, վերջիններս որոշել են պահանջել, որ աշակերտների դեմ քրեական գործ բացվի՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 130 հոդվածով, այն է՝ «անձնական վիրավորանք»: Պարզվում է, որ ուսուցիչները հաշվի չեն առել, որ մասնակի քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել միայն 14 տարեկանից բարձր քաղաքացիները, իսկ տվյալ հոդվածն առհասարակ կորցրել է ուժը 2011 թվականից ի վեր և այժմ համարվում է վարչական իրավախախտում:
Հայտնի է նաև, որ դպրոցում աշակերտներից մեկի մայրիկին ասել են, որ «նա մայր չէ», իսկ նրա որդին չի կարողանա ուսումը շարունակել նույն դպրոցում: Ավելի ուշ Կրթության նախարարությունից ծնողներին հայտնել են, որ համացանցում արված հրապարակումը չի կարող հիմք ծառայել երեխային դպրոցից հեռացնելու համար:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել