Դուբայում 2019թ. գրեթե 250 օր տևողությամբ զեղչեր կհայտարարվեն
Դուբայում հայտարարել են զբոսաշրջիկներին գրավելու նպատակով 2019 թվականին զեղչերի շրջանը երկարացնելու մասին, հաղորդում է РИА Новости-ն՝ Arabian Business հարթակին հղումով:
Հաջորդ տարի այն օրերի քանակը, որոնց ընթացքում խանութները գնորդներին տարաբնույթ զեղչեր են առաջարկում, կերկարաձգվի մինչև 247 օր: Զեղչերը կիրականացվեն տարեկան 18 անգամ:
Ընթացիկ տարում Դուբայում զեղչերի շրջանն ընդհանուր 178 օր է տևել և իրականացվել է 12 անգամ: Հաջորդ տարի հավելյալ զեղչեր կհայտարարվեն, մասնավորապես, Ռուսաստանում դպրոցական արձակուրդների և չինական Նոր տարվա շրջանում:
Ակնկալվում է, որ մինչև 2021 թվականը Դուբայում մանրածախ առևտրի ծավալը ընթացիկ տարվա համեմատ կաճի 25%-ով՝ հասնելով 160,7 մլրդ դիրհամի (մոտ 44 մլրդ դոլար):


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026