Կովերի սպանությունը մահացու ջարդի է հանգեցրել
Հնդկաստանի հյուսիսում գյուղացիների ամբոխը ջարդ է կազմակերպել՝ կովերի սպանության կասկածի պատճառով, որի արդյունքում երկու մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է South China Morning Post-ը:
Ութար Փրադեշ նահանգի մի քանի գյուղի ավելի քան 400 բնակիչ մասնակցել է զանգվածային բողոքին: Նրանք ավոտմեքենաներ են այրել և ոստիկանների ուղղությամբ քարեր նետել: Վերջինները պատասխանել են ռետինե մահակներով և օդ կրակել: Բախման հետևանքով զոհվել է ոստիկանության մեկ աշխատակից և մեկ տեղի բնակիչ: Նրանց մահվան հստակ պատճառները դեռ հայտնի չեն:
Բողոքի ակցիան սկսվել է այն պատճառով, որ ինչ-որ մեկը գյուղի մերձակայքում մորթված կովերի է հայտնաբերել: Հնդկաստանի շատ նահանգներում օրենքով արգելված է կովերի սպանությունը և նրանց միսն օգտագործելը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026