Բրազիլիայի նորըտիր նախագահի հասցեին սպառնալիքներ են հնչում
Բրազիլիայի նախագահին կից ինստիտուցիոնալ անվտանգության կաբինետի ղեկավար Սերժիու Էտչեգոյնեն հայտնել է, որ երկրի նորըտիր նախագահ Ժաիր Բոլսոնարուի հասցեին սպառնալիքներ են հնչում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ Globo-ին հղումով:
«Կարող եմ պատմել վերջին 15 օրվա մասին: Եղե՛լ են, եղել են նոր սպառնալիքներ (Բոլսոնարուի հասցեին)», - հայտնել Էտչեգոյնեն, սակայն չի ընդգծել, թե ինչ սպառնալիքների մասին է խոսքը:
Հիշեցնենք, որ Բոլսոնարուն նախագահի պաշտոնը կստանձնի 2019 թվականի հունվարի 1-ին: Սեպտեմբերի սկզբին նախընտրական քարոզարշավի ժամանակ նրան դանակահարել էին, որից հետո նա մի քանի վիրահատություն է ունեցել: Ստացած վնասվածքի հետևանքների պատճառով էլ Բոլսոնարուն չի կարողացել մեկնել Արգենտինա՝ մասնակցելու G20-ի գագաթնաժողովին:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026