Նեպալցի ավտոբուսի վարորդի լեզվի ճկունությունը զարմացրել է համացանցի օգտատերերին (լուսանկարներ, տեսանյութ)
Նեպալի դպրոցներից մեկի վարորդը սեփական ճակատը լիզելու անսովոր ունակության շնորհիվ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու հույս ունի, հաղորդում է Daily Mail-ը:
35-ամյա Յագյա Բահադուր Քաթուվալի խոսքով՝ իր լեզուն աշխարհում ամենաերկարն է: Նա կարողանում է հոնքերը լիզելիս ստորին շրթունքով ծածկել քիթը:
Յագյայի ընկերներից մեկը համացանցում է տեղադրել տղամարդու անսովոր «տաղանդը» ցուցադրող տեսանյութը, ինչի շնորհիվ նա հայրենի Ուրլաբարի քաղաքում ճանաչված է դարձել:
«Եթե ես նկարահանվեի սարսափ ֆիլմում, մարդկանց վախեցնելու համար շպարի կարիք չէի ունենա», - ասել է Յագյան:
Այնուամենայնիվ, նա թույլ չի տալիս, որ մարդկանց բացասական կարծիքը վրդովեցնի իրեն:
«Իմ կարծիքով՝ այսպես հրաշալի տեսք եմ ունենում», - հավելել է դպրոցական ավտոբուսի վարորդը:
Պուսկար Նեպալը, որը նկարահանել է Քաթուվալի անսովոր հնարքը, ասել է, որ վերջինս ֆիզիկապես և հոգեպես քաջառողջ է, նա վաղ տարիքից է բացահայտել ճակատը լիզելու ունակությունը:
«Նա միայն մեկ ատամ ունի, այդ իսկ պատճառով էլ կարողանում է իրականացնել հնարքը», - ասել է Նեպալը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026