Ուժի նման կիրառումն արդարացում չունի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Կերչի նեղուցում ՌԴ-ի գործողությունների մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով Կերչի նեղուցում ռուս-ուկրաինական լարվածությունը, հայտարարել է, որ Ուկրաինան իրավունք ունի նավարկել Կերչի նեղուցով և Ազովի ծովի տարածքում, իսկ Ռուսաստանի գործողություններն անվանել է անընդունելի, գրում է korrespondent.net-ը:
«Ուժի նման կիրառումն արդարացում չունի: Մենք զսպվածության ու հանդարտության կոչ ենք անում: Ռուսաստանը պետք է ազատի ուկրաինացի ծովայիններին ու ուկրաինական նավերը, ինչպես նաև ապահովի ազատ նավարկության պայմաններ և հասանելի դարձնի Ազովի ծովում ուկրաինական նավահանգիստները: Ուկրաինական թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական նավերն իրավունք ունեն երթևեկել Կերչի նեղուցով ու Ազովի ծովի ջրերում»,- ասել է Ստոլտենբերգը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին Կերչի նեղուցում: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը:
Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026