Լուկա Մոդրիչը՝ «Ոսկե գնդակի» առաջին խորվաթ դափնեկիր
France Football պարբերականի «Ոսկե գնդակ» մրցանակն առաջին անգամ ստացավ խորվաթ ֆուտբոլիստ: 2018թ. աշխարհի լավագույն խաղացող ճանաչվեց աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:
12 տարում առաջին անգամ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին չէր ընդգրկվել «Ոսկե գնդակի» լավագույն եռյակում: Այս անգամ նա գրավել է 5-րդ տեղը: Մեսին չէր ժամանել Փարիզ մրցանակաբաշխությանը, որն անտեսել էին նաեւ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը:
Առաջին անգամ «Ոսկե գնդակ» էր սահմանվել նաեւ կին ֆուտբոլիստի համար: Մրցանակին արժանացավ ֆրանսիական «Լիոնի» 23-ամյա նորվեգացի հարձակվող Ադա Հեգերբերգը:
Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա)` 753 միավոր
Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս», Պորտուգալիա)՝ 476
Անտուան Գրիզման («Աթլետիկո», Ֆրանսիա)՝ 414
Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա)
Լիոնել Մեսի («Բարսելոնա», Արգենտինա)
Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս)
Ռաֆայել Վարան («Ռեալ», Ֆրանսիա)
Էդեն Ազար («Չելսի», Բելգիա)
Կեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա)
Հարի Քեյն («Տոտենհեմ», Անգլիա)


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ՀՀ պետական սահմանով ապօրինի ներմուծվել և փորձ է կատարվել իրացնել 10 կիլոգրամ թմրամիջոց