Ի՞նչ է հայտարարագրել Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից տեղեկանում ենք, որ Հ. Սարգսյանը հայտարարագրել է երկու բնակարան: Շարժական գույք հայտարարագրված չէ:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 550 000 ՀՀ դրամ եւ 4500 ԱՄՆ դոլար:
2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են 4 860 158 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Նշենք, որ Հրաչյա Սարգսյանն այս պաշտոնին է նշանակվել հոկտեմբերի 29–ին:
Մինչ առաջին փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնելը, նա 2014– 2018թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ–ում՝ որպես վարկային ռիսկի կառավարման վարչության սպառողական եւ հիպոթեքային վարկավորման ռիսկի կառավարման բաժնի պետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ