Թրամփն ընդգծել է իր բացառիկությունը և ոչ թե G20-ում իր որոշիչ դերակատարությունը. CNN
Արգենտինայում կայացած G20 գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցույց է տվել իր բացառիկությունը և ոչ թե իր որոշիչ դերակատարությունը, հաղորդում է CNN-ը:
Այս գագաթնաժողովում զգալի էր մասնակից երկրների հակադրությունը, փաստում է հեռուստաալիքը: Ջորջ Բուշ ավագի մահվան լուրից հետո ակնհայտ էր տարբերությունը նրա միավորող քաղաքականությամբ նախագահության և դեպի խորքային տրոհում տանող Թրամփի նախագահության միջև:
«Այսօր Միացյալ Նահանգների համար կարևոր օր է: Բոլոր ուղղություններով, իրոք, շլացուցիչ հաջողությունէ գրանցվել»,- լրագրողներին ասել է Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պատոնյան G20-ից հետո կայացած ճեպազրույցում:
Ինչ հաղթանակի մասին էլ հայտարարի Թրամփի վարչակազմը՝ լինի դա ԱՄՆ-ի Փարիզյան կլիմայի վերաբերյալ համաձայնագրից դուրս գալը կամ որևէ այլ բան, կարծես թե նրանք աշխատում էին «բացառիկության» ամերիկյան զգացումով, այլ ոչ թե երկրի որոշիչ դերակատարության պահպանման համար: Վերջիվերջո, սա պիրոսյան հաղթանակ է, և Միացյալ Նահանգները պետք է ուղիներ գտնի գերազանցելու այն, եթե ինչ որ ժամանակ կրկին իր վրա վերցնի առաջատարի դերակատարությունը:
Միակ նշանակալից փաստը Չինաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Սի Ցզինպինի հետ ճաշի ժամանակ կայացած հանդիպումն էր: Թրամփը կարողացել է հետ քաշվել հենց ադունդի եզրից և պայմանավորվել 90-օրյա առևտրական «զինադադարի» մասին, նշում է հեռուստաալիքը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026