Instagram-ում ուղղագրական սխալներով գրած պաշտոնյային պատրաստվում են ռեկտոր նշանակել
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Բաշկորտոստանի Հանրապետության կրթության զարգացման ինստիտուտի աշխատակիցները, լսելով կրթության արդեն նախկին նախարար Գուլնազ Շաֆիկովայի՝ ռեկտորի պաշտոնում հնարավոր նշանակման մասին, խնդրում են շրջանի ղեկավարությանը հրաժարվել այդ որոշումից, այս մասին РИА Новости-ին հայտնել է ինստիտուտի ներկայացուցիչներից մեկը:
Ավելի վաղ Instagram-ում Շաֆիկովայի հետևորդները Սանկտ Պետերբուրգում «Տարվա ուսուցիչ-2018» համառուսական մրցույթի բացման մասին նրա գրառման մեջ երկու քերականական սխալ էին գտել:
Ավելի ուշ նախարարն ուղղել էր սխալները, իսկ հետո ընդհանրապես ջնջել գրառումը: Դրա փոխարեն հայտնվել է մեկ այլ գրառում, որտեղ Շաֆիկովան քերականական սխալները բացատրել է փորձարկմամբ:
Շաֆիկովան կրթության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2015 թ.-ի սեպտեմբերից:
Այսօր Բաշկորտոստանի ղեկավար Ռադի Խաբիրովը հայտարարել է Այբուլատ Խաժինին հանրապետության կրթության նախարարի պաշտոնակատար նշանակելու մասին:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026