Ֆրանսիացի «դեղին բաճկոնավորները» պահանջել են կառավարության հրաժարականը
Ֆրանսիացի «դեղին բաճկոնավորների» ներկայացուցիչները դեկտեմբերի 3-ին պահանջել են կառավարության հրաժարականը եւ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Պիեռ դե Վիլյեի նշանակումը վարչապետի պաշտոնում:
«Պահանջում ենք ներկայիս կառավարության հրաժարականը»,- ասել Է Վոկլյուզի դեպարտամենտում «դեղին բաճկոնավորների» ներկայացուցիչ Քրիստոֆ Շալենսոնը Europe-1 ռադիոկայանի եթերում: «Ես կառավարության ղեկավարի գլուխ եմ տեսնում գեներալ դե Վիլյեին: Նա հեղինակություն ունի, եւ հարկավոր Է, որ նա գլխավորի կառավարությունը»,- նշել Է Շալենսոնը:
Դե Վիլյեն 2014 թվականից մինչեւ 2017 թվականը գլխավորում Էր Ֆրանսիայի զինուժերի գլխավոր շտաբը: Նա պաշտոնաթող եղավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած տարաձայնությունների, մասնավորապես ռազմական բյուջեն կրճատելու կառավարության պլանների պատճառով: Այն ժամանակ բազմաթիվ քաղաքական գործիչներ քննադատեցին Ֆրանսիայի ղեկավարին, քանի որ դե Վիլյեն լայն աջակցություն Էր վայելում ինչպես բնակչության , այնպես Էլ քաղաքական գործիչների շրջանում:
Ֆրանսիացի «դեղին բաճկոնավորները» բենզինի գինը բաձրացնելու իշխանությունների որոշման դեմ բողոքի ակիաներ են անցկացնում արդեն մի քանի շաբաթ: Սակայն դիտորդներից շատերը նշում են, որ Ֆրանսիայում տեղի ունեցող ընդգրկուն ցույցերն կառավարության աշխատանքից բնակչության դժգոհության ցուցանիշ են: Դեկտեմբերի 1-ին «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաներն ընդգրկել Էին գրեթե ամբողջ երկիը: Դրանց մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ: Ֆրանսիայի ոստիկանությունն անցյալ հանգստյան օրերին 378 մարդ Է ձերբակալել բողոքի ակցիաների ընթացքում, որոնք խոշոր անկարգություններով են ուղեկցվել Փարիզում: Շուրջ երկու հարյուր ձերբակալվածներ դեկտեմբերի 3-ին եւ 4-ին կկանգնեն դատարանի առաջ: Նրանցից ոմանց կարող Է սպառնալ մինչեւ յոթ տարվա բանտարկություն: Փարիզի ոստիկանության ղեկավար Միշել Դելպյուեշը դեկտեմբերի 2-ի երեկոյան հայտարարել Է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում անկարգությունները հասել են «աննախադեպ» մակարդակի: Նա դատապարտել Է նման գործողությունները: Դելպյուեշը նաեւ հայտնել Է, որ Փարիզում բողոքների ժամանակ ակցիաների մասնակիցները հրկիզել են վեց շենք, ինչպես նաեւ հարյուրից ավելի ավտոմոբիլ: Նրա խոսքով՝ բողոքավորները ստիկանության հետ ընդհարումներնի ընթացքում օգտագործել են մուրճեր, այգեգործական գործիքներ, փոշեցրել են աերոզոլներ:
Մինչդեռ RTL ռադիոկայանը դեկտեմբերի 3-ին հրապարակել Է հարցախույզի արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունն առաջվա պես պաշտպանում Է «դեղին բաճկոնավորների» շարժումը՝ չնայած Փարիզն ընդգրկած անկարգություններին: Հետազոտության տվյալների համաձայն՝ Ֆրանսիայի բնակիչների 72 տոկոսը հանդես Է գալիս հաջակցություն շարժման, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026