92 տարեկան հասակում վախճանվել է Բելգիայի ամենահարուստ մարդը՝ միլիարդատեր Ալբերտ Ֆրերը
Դեկտեմբեռրի 3-ին 92 տարեկան հասակում վախճանվել Է բելգիացի միլիարդատեր Ալբերտ Ֆրերը: Այդ մասին հաղորդվում է նրա Groupe Bruxelles Lambert (GBL) հոլդինգային ընկերության մամուլի տեղեկագրում:
Ֆրերը հարստացել Է 1970-ական թվականներին, երբ նա պողպատաձուլական ճյուղի իր ակտիվները վաճառեց պետությանը: Այդ ժամանակվանից ի վեր նա խոշոր ներդրող Է. GBL-ի միջոցով, որը նա ղեկավարել Է մինչեւ 2015 թվականը, նրան բաժիններ Էին պատկանում այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են նավթարդյունահանող Total-ը, ցեմենտ արտադրող LafargeHolcim-ը, ալկոհոլային հսկա Pernod Ricard-ը եւ լյուքս դասի հագուստ արտադրող Burberry-ն:
Ներկայում GBL ընկերության տնօրենների խորհրդի նախագահը Ֆրերի ավագ որդին Է՝ Ժերալդ Ֆրերը: Forbes-ի գնահատմամբ՝ Ֆրերի կարողությունը կազմում Էր 5,8 միլիարդ դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026