Հնդկական ավիաընկերության օդաչուները «հիվանդացել» են չվճարված աշխատավարձերի պատճառով. չեղարկվել է 14 չվերթ
Հնդկաստանի խոշորագույն ավիափոխադրողներից մեկը՝ Jet Airways-ը, չեղարկել է դեկտեմբերի 2-ի և 3-ի համար ծրագրված չվերթներից 14-ը, քանի որ օդաչուներից շատերը հրաժարվել են աշխատանքի գալ:
Ինչպես նշում է ndtv.com-ը, օդաչուները հայտնել են, որ իրենց շատ վատ են զգում, ու դա պայմանավորված է ամիսներ շարունակ աշխատավարձ չստանալու փաստով:
Աղբյուրը մանրամասնում է, որ ընկերությունն օգոստոսից սկսած չի վճարել օդաչուների, ինժեներների ու մյուս մասնագետների աշխատավարձերը, ինչը պայմանավորված է ֆինանսական խնդիրներով:
Հայտնի է, որ օդաչուները գրավոր դիմել են Ավիացիայի ազգային ընկերակցության տնօրենին՝ տեղեկացնելով, որ չեն պատրաստվում այլևս այս կերպ աշխատել:
Մինչդեռ ընկերությունը ներողություն է խնդրել չեղարկված չվերթների ուղևորներից՝ խոստանալով լուծել աշխատակիցների չվճարված աշխատավարձերի հարցը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026