Իրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը «սյուրռեալիզմ» է անվանել
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը միջազգային հարաբերություններում ԱՄՆ-ի մոտեցումը սյուրռեալիզմ է անվանել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Քիչ է, որ Վաշինգտոնը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը և անգամ սպառնում պատժել նրանց, ովքեր չեն ցանկանում հետևել ամերիկյան անօրինական պատժամիջոցներին, այժմ էլ ամերիկացիները մեղադրում են Իրանին այդ համաձայնագրի խախտման համար»,- ասել է Զարիֆը:
Շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Թեհրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացրել՝ ի հեճուկս ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևի: Նա նշել է, որ խոսքը «միջին հեռահարության բալիստիկ հրթիռի մասին է, որն ունակ է մի քանի մարտագլխիկ կրել»:
2015 թվականի հուլիսի 20-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է 2231 բանաձևը, որը հավանության է արժանացնում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունումը:
Հիշեցնենք, որ Իրանն ու միջազգային «միջնորդ վեցյակը» (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա և Գերմանիա) 2015-ին կնքել էին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասին համաձայնագիրը, որով չեղարկվում էին Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները, իսկ Իրանն էլ սահմանափակել է միջուկային փորձարկումները:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026