Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդին. նրա մոտ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Ցույցը դադարեցնելու համար ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր են օգտագործվել Քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացվում են լայնածավալ վերանորոգումներ Արդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ. Սրբուհի Գալյան Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի քննարկել եկեղեցու և անկախության հռչակագրին առնչվող դրույթները Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ (ֆոտոշարք) Նոր գործարքով Մասկի կարողությունը հասել է շուրջ 800 մլրդ դոլարի. Forbes Թրամփի վարչակազմը հատուկ նշանակություն է տալիս «Թրամփի երթուղի» ծրագրին. Թրամփի հատուկ բանագնաց Աբու Դաբիում ուժեղացվել են Ռուսաստանի դեսպանատան անվտանգության միջոցները Ավստրալիան պլանավորում են վաճառքի հանել տասնյակ ռազմական օբյեկտներ ԱՄՆ-ը կունենա հարյուր հազարավոր զինված անօդաչու թռչող սարքեր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին. Գալյան

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդին. նրա մոտ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)Ցույցը դադարեցնելու համար ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր են օգտագործվել Քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացվում են լայնածավալ վերանորոգումներԱրդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ. Սրբուհի ԳալյանՍահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի քննարկել եկեղեցու և անկախության հռչակագրին առնչվող դրույթներըԱպօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ (ֆոտոշարք)Նոր գործարքով Մասկի կարողությունը հասել է շուրջ 800 մլրդ դոլարի. ForbesԹրամփի վարչակազմը հատուկ նշանակություն է տալիս «Թրամփի երթուղի» ծրագրին. Թրամփի հատուկ բանագնացԱբու Դաբիում ուժեղացվել են Ռուսաստանի դեսպանատան անվտանգության միջոցները Ավստրալիան պլանավորում են վաճառքի հանել տասնյակ ռազմական օբյեկտներԱՄՆ-ը կունենա հարյուր հազարավոր զինված անօդաչու թռչող սարքերՍահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին. ԳալյանԿանադան միջուկային զենք ձեռք բերելու ծրագրեր չունիՄիացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև առևտրային կապերը կլինեն խաղաղության լավագույն երաշխիքըԳործազուրկ քաղաքացիների թիվը 2018-ի համեմատ մոտավորապես կիսով չափ նվազել է. ԱՍՀ նախարարԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂԵրկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին առօրյայում. Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումըԳավառի մանկատան նախկին տնօրենը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ«Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրին մասնակցելու հնարավորությունՀայտնի են ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Տալլինի միջազգային մրցաշարումԸնդունվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի հայտերԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օտարերկրյա տեսալսողական ծրագրերի վերաբերյալ սահմանափակումներինՓաշինյանը և Ալիևը Աբու Դաբիում հանդիպումը շարունակում են «դեմ առ դեմ» ձևաչափովԷստոնիան կալանել է բեռնատար նավ՝ ռուսաստանցի նավաստիներովՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներինՎուլֆն ու Էփշտեյնը դավադրություն են կազմակերպել իմ դեմ. ԹրամփԿոլումբիայի առաջնորդը Թրամփին է տրամադրել ամբողջ աշխարհում հետապնդվող թմրաբարոնների ցուցակըԴատախազությունը ներկայացնում է 2025 թվականին բացառիկ լիազորության շրջանակներում պետությանն ու համայնքներին վերադարձված անշարժ գույքերի ցանկը՝ ըստ մարզերիՍյունիքի մարզում ձյուն է տեղում Բուլինգի դեպքերի կանխարգելումն ու բացահայտումը ՆԳՆ Համայնքային ոստիկանության ուշադրության կենտրոնում (տեսանյութ)ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները տեղի կունենան Օմանում Փրկարարները Հրազդան քաղաքի մի շարք հասցեներում իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ կանխելով վտանգը (ֆոտոշարք)Վթարային ջրանջատում Մեղրի քաղաքումԱրարատի քրեական ոստիկանները Արմաշ գյուղի բնակչի տանը ապօրինի հրազեն են հայտնաբերվելԴատախազության հերթական հայցերը բավարարվել են. Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքինԱՄՆ-ում մասնակի շաթդաունը դադարեցվելու էԽանջյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ կան տուժածներՈստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են մոտ 2,5 կգ մեթամֆետամին․ ՔՈԳՎ հերթական խոշոր բացահայտումը (տեսանյութ)ԱԺ պատվիրակությունը փետրվարի 18-21-ը Վիեննա կգործուղվիԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ մի շարք հասցեներումՄԱԿ-ն առաջարկում է ներդնել կլիմայական հարկ հարստության վրաԹրամփը և Ուիթկոֆը քննարկում են Իրանի հարցըԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԹրամփի ու Կոլումբիայի նախագահի հանդիպումը եղել է բարեկամական և կառուցողականԱՄՆ ռազմական ուժերն իրանական ԱԹՍ են խոցելՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումըԼիբիայում սպանվել է Քադաֆիի որդինՎարչապետը Աբու Դաբիում էՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով«Սպառողի օգնական» հարթակը գործարկվել է
Հայաստան

ԱԱԾ-ն խոշոր կոռուպցիոն գործեր է բացահայտել, այդ թվում Հայկական Ատոմակայանում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական եւ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել եւ կանխել է առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նոր դեպքեր:

ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Մասնավորապես՝ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն ՀՀ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերության համապատասխան պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ գտնվող անձինք, իրենց կողմից տնօրինվող ընկերությունների միջեւ վերավաճառքի ձեւական գործարքներ ձեւակերպելով եւ ապրանքների իրական գներն այդկերպ ուռճացնելով, ատոմակայանի առաջին դասի անվտանգության սարքավորում համարվող ընդամենը շուրջ 7 մլն ՀՀ դրամ արժեքով պահեստամասերը ՀԱԷԿ-ին 2017-2018 թվականների ընթացքում վաճառել են 33 մլն ՀՀ դրամ գումարով, այդպիսով վատնելով շուրջ 25 մլն ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, ստուգվում է ՀԱԷԿ-ին կատարված մյուս մատակարարումների օրինականությունը:

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից բացահայտվել են նաեւ ՀՀ մի շարք մարզերի տարբեր համայնքապետարանների եւ կից հիմնարկների աշխատակիցների կողմից, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, առանձնապես խոշոր չափերով՝ տասնյակ միլիոնավոր դրամների հասնող գումարների յուրացման դեպքեր: Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ անձինք համայնքային բյուջեից աշխատավարձեր են վճարել իրականում տեւական ժամանակ աշխատանքի չհաճախած անձանց, գումարներ են դուրս գրել չմատուցված ծառայությունների, փաստացի ձեռք չբերված ապրանքների ու դիզվառելիքի դիմաց, ինչպես նաեւ սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական օժանդակություն ցուցաբերելու պատրվակով, բացի այդ իրենց մտերիմներին, սահմանված կարգի խախտմամբ, տրամադրել են շինթույլտվություններ, շուկայականից էականորեն ցածր գներով օտարել կամ վարձակալության են տվել համայնքային պատկանելության շենք-շինություններ եւ հողատարածքներ:

Նշված դեպքերի առթիվ հարուցված թվով 10 քրեական գործերն ուղարկվել են ըստ քննչական ենթակայության՝ նախաքննությունը շարունակելու նպատակով:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը եւս մեկ անգամ նախազգուշացնում է, որ բյուջեի միջոցների պատշաճ տնօրինման գործընթացը մշտապես պահվելու է օպերատիվ հսկողության ներքո, եւ ձեռնարկվելու են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ չարաշահումների եւ յուրացումների հնարավոր դեպքերը կանխելու եւ բացահայտելու ուղղությամբ: