Հայաստանը նվաճել է երկրորդ ոսկե մեդալը դահուկավազքում
Ֆինլանդիայի Ռուկա քաղաքում ընթացող դահուկավազքի Միջազգային վարկանիշային մրցաշարում այսօր` դեկտեմբերի 2-ին, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող, 19-ամյա Միքայել Միքայելյանը 15 կմ ազատ ոճի մրցատարածությունում 7 պետությունների 80 մարզիկների հետ պայքարում մինչև 20 տարեկանների մրցապայքարում, տպավորիչ ելույթով գրավել է 1-ին տեղը, գրում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի մամուլի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
Միքայելյանը վաստակել է 70,94 վարկանիշային միավոր: Մյուս մարզիկներից Թադևոս Պողոսյանը 21-րդն էր` 93,25 վարկանիշային միավորով: Արման Մատինյանը զբաղեցրել է 63-րդ տեղը` 164,12 վարկանիշային միավորով:
Կատյա Գալստյանը 10 կմ ազատ ոճի մրցատարածությունում 45 մասնակցից 17-րդն է` 125,25 միավորով:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ՀՀ պետական սահմանով ապօրինի ներմուծվել և փորձ է կատարվել իրացնել 10 կիլոգրամ թմրամիջոց