Մերկելն ընթրել է Բուենոս Այրեսի հասարակ ռեստորաններից մեկում
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կայացած G20 գագաթնաժողովին ուղևորատար ինքնաթիռով ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընթրել է տեղի հասարակ ռեստորաններից մեկում, այս մասին գրում է lenta.ru-ն:
Բուենոս Այրեսի «սթեյք-հաուս»-ներից մեկում ընթրած Մերկելին ուղեկցել է միայն գերմանական փոքր պատվիրակություն, իսկ ռեստորանի այցելուներին զարմացրել է այն փաստը, որ կանցլերի՝ ներսում գտնվելու ընթացքում հասարակ այցելուների համար մուտքը չի փակվել:
Այնուամենայնիվ, փողոցում, որտեղ գտնվում էր «սթեյք-հաուս»-ը, երթևեկությունը սահմանափակվել է: Անցորդները, սակայն, հնարավորություն ունեին մոտենալ ռեստորանի պատուհաններին ու հետևել բարձրաստիճան հյուրերին:
Հայտնի է, որ ռեստորանի դիմաց խմբվել էին բազմաթիվ տեղացիներ, որոնք ցանկացել են լուսանկարվել Մերկելի հետ:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026