Բախումներ Փարիզում ոստիկանների եւ «դեղին բաճկոնների» միջեւ. կալանավորվել է 24
Փարիզի ոստիկանությունը հայտնել է «ուլտրաաջ» եւ «ուլտրաձախ» ուժերին ներկայացնող «դեղին բաճկոնների» հետ բախման հետեւանքով 24 մարդու կալանավորման մասին, հայտնում է Reuters-ը:
Ֆրանսիայի ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, աղմկային նռնակներ եւ ջրանետներ, երբ բենզինի գների բարձրացման դեմ բողոքող ցուցարարները Ելիսեյան դաշտերում փորձել են ճեղքել անվտանգության պատնեշը:
Փարիզում ցույցերի պատճառով փակվել են մետրոյի 7 կայարաններ:
Ավելի վաղ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերը հայտարարել էր, որ «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերը ֆրանսիական տնտեսությանը լուրջ վնաս են հասցրել:
«Դեղին բաճկոններ» շարժումը վառելանյութի գների բարձրացման դեմ մի քանի զանգվածային ցույցեր է անցկացրել: Նոյեմբերի 24-ին ցույցերին մասնակցել է 23 հազար մարդ, որից 8 հազարը՝ Փարիզում:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...