Ջրի սակագինը կրկին բարձրացավ
Երկու օր առաջ ՀԾԿՀ-ից հայտնեցին, որ ջրի սակագինը կթանկանա շուրջ 11 դրամով, սակայն սակագնի բարձրացման կիրառումը կհետաձգվի մինչև 2025 թվականը: Մինչ այդ՝ իշխանափոխությունից ամիսներ անց՝ օգոստոսի 25-ին, ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց բացահայտումների մասին, որոնք վերաբերում էին «Վեոլիա ջրի» և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Նազարյանի և պաշտոնատար այլ անձանց միջև ձեռք բերված համաձայնությանը, ինչի հետևանքով ջրի սակագինը բարձրացել էր 11,414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից։
Ըստ այդ բացահայտումների, որոնք վերաբերում էին 2017-ին տեղի ունեցած պայմանավորվածություններին, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման 2017-2018 թթ. հայտը հաստատելու նպատակով այն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնելուց առաջ, նույն ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն և գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, կաշառք տալու դիտավորությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և ՀԾԿՀ ևս 7 պաշտոնատար անձանց համար տրամադրել էին Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ 4,2 մլն դրամ արժողությամբ 8 ավիատոմս, իսկ հյուրանոցի ծախսերի համար փոխանցել են ևս 15 հզր եվրո: Դրանից հետո 22.11.2017 թ. ՀԾԿՀ-ի որոշմամբ՝ խմելու ջրի սակագինը բարձրացվել 11,414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից։
Այսինքն՝ ըստ այդ բացահայտումների՝ ՀԾԿՀ նախագահին ու այլ անդամների «Վելոիա ջրի» տնօրենն ուղարկել է հանգստանալու, ինչի դիմաց պայմանավորվել են 11.414 դրամով ավելացել ջրի սակագինը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ