Հյուսիսկորեացի զինծառայողը փախել է Հարավային Կորեա
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) բանակի զինծառայողը հատել է սահմանը՝ հայտնվելով Հարավային Կորեայի տարածքում, հաղորդում է CTV News հեռուստաալիքը:
Սահմանը հատած զինծառայողին հայտնաբերել են տեսահսկման սարքերի միջոցով: Դասալիքը կալանքի տակ է, նրան վտանգ չի սպառնում:
Հարավային Կորեայի շտաբերի պետերի կոմիտեից տեղեկացրել են, որ փախուստի մանրամասները կքննվեն, նաև հաղորդվել է, որ Հյուսիսային Կորեան առայժմ ոչինչ չի ձեռնարկել:
Նշենք, որ սա Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանին պահակախմբերի հետ քաշվելուց հետո փախուստի առաջին դեպքն է:
Սահմանի ականազերծման համաձայնագիրը կնքվել էր միջկորեական գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ից 20-ը՝ Փհենյանում: Համաձայնագրով որոշվել էր նաև միացնել երկու պետությունների երկաթուղային ցանցը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026