Իսկ արշալույսները ՊԵԿ-ում խաղաղ չեն. «1000 դրամ թեյավճարի համար մարդ են բռնում դատում»
«168 ժամ» թերթը գրում է. «Օրեր առաջ Լոս Անջելեսում կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը, որի ժամանակ հանգանակվեց 11 մլն 109 հազար 633 դոլար: Ինչպես գիտենք, հեռուստամարաթոնը կազմակերպվում է կամավորության հիմքով, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում մասնակցության չափը եւ ձեւը:
Մինչդեռ օրեր առաջ լրատվամիջոցները ահազանգեցին, որ Արցախի զորամասերում սպաներին եւ զինվորներին պարտադրում են գումարներ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Սպաների պարտադիր կամավոր մասնակցության չափը 5000 դրամ է, ենթասպաներինը՝ 3000, պայմանագրային ծառայողներինը՝ 1000, ժամկետային զինծառայողներինը՝ 100 դրամ, եւ այդ «հրահանգին» չենթարկվող զինծառայողները զորամասում արհեստական խնդիրների առաջ են կանգնում:
Այս անգամ մենք նման ահազանգ ստացավ արդեն ՊԵԿ-ից։ Պարզվում է, որ այնտեղ էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամին աշխատակիցները գումարներ «փոխանցել են» պարտադիր-կամավոր սկզբունքով, ծանուցագրեր ստորագրելով, որ իրենք «խնդրում են», որպեսզի գումարներ փոխանցեն հիմնադրամին։
ՊԵԿ-ից մեր աղբյուրները նշում են, որ աշխատակիցները շփոթմունքի մեջ են, որովհետեւ, փաստորեն, իշխանությունների գործելակերպի մեջ ոչինչ չի փոխվել։ «Նախորդ իշխանությունների ժամանակ էլ պարտադիր-կամավոր էր հեռուստամարաթոնին մասնակցությունը, բայց այն ժամանակ մենք գումար էինք աշխատում, ավելի շատ էինք փոխանցում, ու ոչ ոք դրանից չէր նեղվում։ Բայց հիմա, երբ 1000 դրամ թեյավճարի համար մարդ են բռնում ու դատում, մարդկանց յուրաքանչյուր դրամը հաշված է, առանց այն էլ՝ աշխատավարձը բարձր չէ, եւ նրանց համար ծանր է աշխատավարձի թեկուզ փոքր մասից զրկվել»,- նշեց ՊԵԿ-ում մեր աղբյուրը։
Սակայն սա միակ խնդիրը չէ, որի հետ բախվում են ՊԵԿ աշխատակիցները։ Պարզվում է, որ ՊԵԿ նախագահի տեղակալ, մաքսային ոլորտը համակարգող Շուշանիկ Ներսիսյանը հրահանգել է, ինչպես ՊԵԿ-ում են ասում, քանդել միջնորմային պատերը։
Նա համարում է, որ բոլորը պետք է միասին նստեն ու աշխատեն, այլապես, եթե առանձին կաբինետներում աշխատեն, միշտ կոռուպցիայի ռիսկ կա։ Համենայն դեպս, այս նորամուծությունն արդեն գործում է Մաքսայինի մի քանի վարչություններում։ Այս որոշումը հատկապես տարակուսանքի առիթ է դարձել ՊԵԿ նախագահի տեղակալի տարիքի չափ աշխատանքային կենսագրություն ունեցող՝ ոլորտի հնաբնակների, հատկապես՝ օպերատիվ աշխատողների մոտ։
«Մարդիկ չեն կարողանում աշխատել. Օպերատիվ տվյալներ հավաքելը, ինֆորմացիա ստանալն անհնարին է դարձել։ Հո ի լուր ամենքի՝ ամեն ինչ չե՞ն քննարկելու։ Հազար ու մի գաղտնի տեղեկատվություն կա»,- եզրափակեց մեր աղբյուրը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ