Ի՞նչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի նորանշանակ խորհրդականը
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի նորանշանակ խորհրդական Եղիշե Կիրակոսյանը հայտարարագրել է հողամաս, առանձնատուն, ավտոտնակ, ինչպես նաեւ «TOYOTA CAMRY 2.4» մակնիշի ավտոմեքենա:
Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված նրա՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 84 602 ՀՀ դրամ եւ 21 ԱՄՆ դոլար:
2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ՀՀ դրամով ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 2 818 045 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է երեք աշխատավարձերից՝ համապատասխանաբար կազմելով 944 400 ՀՀ դրամ, 279 325 ՀՀ դրամ, 1 594 320 ՀՀ դրամ: Ե. Կիրակոսյանը հայտարարագրել է նաեւ 1239 ԱՄՆ դոլար եկամուտ, որը եւս գոյացել է աշխատավարձից: Նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները ենթաբաժնում էլ նշված է 6666 ԱՄՆ դոլար եկամտի մասին:
Կիրակոսյանը 2008–2012 թթ. եղել է ՀՀ վարչապետի օգնականը, 2012–2014 թթ. արդարադատության նախարարի տեղակալը: 2015–2017 թթ. աշխատել է Հայաստանի զարգացման նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամում, 2018 թ. սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին՝ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ