ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջանկյալ զեկույց․ նկատվում է անհանդուրժողական եւ սադրիչ հռետորաբանություն, հատկապես առցանց տիրույթում
Դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է ընտրությունների միջանկյալ զեկույցը։
Միջանկյալ զեկույցում նշվում է, որ Ընտրական վարչարարությունն իրականացվում է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի (ԿԸՀ), 38 տարածքային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) եւ 2010 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) կողմից: ԿԸՀ-ի եւ ՏԸՀ-ի հանդեպ վստահության առումով որեւէ մտահոգություն դեռեւս չի արտահայտվել։
Նշվում է, որ հասարարակական վերահսկողության համար հրապարակված նախնական ցուցակներում հաշվառված է ընդհանուր թվով 2,577,112 գրանցված ընտրող: Համաձայն օրենքի, ԿԸՀ-ն պարտավոր է ընտրություններից հետո սքանավորել եւ հրապարակել բոլոր ստորագրված ընտրացուցակները եւ տեղադրել դրանք ԿԸՀ կայքում: Այս առումով ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դիտորդական առաքելության (ԸԴԱ) մի շարք զրուցակիցներ անհանգստություն են հայտնել քաղաքացիների տվյալների գաղտնիության վերաբերյալ: Բոլոր կուսակցություններն ու դաշինքներն ապահովել են 25 % սեռային քվոտան։ Թեկնածուների գրանցման գործընթացի վերաբերյալ որեւէ մտահոգություն չի արտահայտվել:
Նշվում է, որ քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է նոյեմբերի 26-ին, սակայն վաղաժամ քարոզչությունը չի արգելվում: Դիտորդների որոշ զրուցակիցներ մտահոգություններ են հայտնել պետական ռեսուրսների հնարավոր չարաշահման, քվեների գնման, ինչպես նաեւ ընտրողների վրա ճնշում գործադրելու վերաբերյալ, հատկապես գյուղական տարածքներում : Զրուցակիցների մեծ մասը մտահոգություններ են հայտնել անհանդուրժողական եւ սադրիչ հռետորաբանության վերաբերյալ՝ հատկապես առցանց տիրույթում:
Պետական պաշտոնյաների կողմից քարոզչության անցկացումն իրենց պաշտոնական պարտականությունների կատարմանը զուգահեռ արգելվում է: Նշվում է, որ որոշ քաղաքական կուսակցություններ հայտարարեցին ԶԼՄ-ներին եւ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին, որ նոյեմբերի 19-ին գործող վարչապետի այցը Գեղարքունիքի մարզ, որտեղ նա այցելել էր շինհրապարակ եւ մասնակցել էր քաղաքում անցկացվող տոնակատարությանը, եղել է վարչական ռեսուրսի չարաշահում:
Նշվում է, որ լրատվական միջավայրը բազմազան է, սակայն շատ ԶԼՄ-ներ ընկալվում են որպես փոխկապակցված քաղաքական ուժերի հետ՝ այդ թվում Հանրային հեռուստաընկերությունը: Ի լրումն հեռարձակվող ԶԼՄ-ների, սոցիալական ցանցերը քաղաքական տեղեկատվության նշանակալի հարթակ են հանդիսանում: Ֆեյսբուքը, մասնավորապես, դարձել է քաղաքական տեղեկատվության եւ բանավեճի նշանակալից հարթակ: Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներով, շարունակում է ընկալվել որպես իշխանամետ խմբագրական քաղաքականություն ունեցող լրատվամիջոց:
ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի որոշ զրուցակիցներ մատնանշել են որոշակի բարելավումներ, սակայն հանրային դիսկուրսը որակել են որպես ոչ նպաստավոր գործող կառավարության, մասնավորապես վարչապետի հասցեին քննադատությունների համար:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ